Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Իմ կենացը, իմ կենացը,—բացականչեց նա, և այդ րոպեին սենյակի դուռը բացվեցան:

Ես կարծում էի որ Կլեմեսը պիտի մտներ. բայց որքան մեծ եղավ իմ զարմանքն ու ապշությունը, երբ տեսա թե մտնողները պ. Լուսինյանը, յուր երկու ազգականները և պատեր-Սիմոնն էին:

Վերջինս ամենից առաջ անցնելով նայեց ուղղակի իմ երեսին, և ապա Լուսինյանի ձեռքից բռնելով առաջ բերավ նրան դեպի ինձ, և ասաց.

—Ահա՛ հասարակած տունը, ահա՛ հասարակաց աղջիկը, ահա ձեր ազնիվ փեսան. էլ ուրիշ ի՞նչ ապացույց եք կամենում:

Պ. Լուսինյանը մոտեցավ դեպի ինձ այնպիսի մի հանդուգն երեսով, որպիսին ունենում են առհասարակ տերերի անկումը տեսնող ստրուկները և բացականչեց.

—Պարոն, դուք, որ այդքան ստոր և խառնագնաց եք, դուք, որ հասարակաց տների մեջ եք քարշ գալիս, ի՞նչ իրավունքով չեք ձեռք վերցնում իմ աղջկանից։ Միթե ինքներդ չե՞ք խղճահարվում, երբ համարձակվում եք իմ միամոր հրեշտակի անմեղությունը ձեր կողտոտ անվան հետ կապելու…

Ես մինչև այն մնացել էի շվարած և ուր լինելը չգիտեի։ Պատեր-Սիմոնի խոսքերից հետո ես արդեն հասկացա, որ Կլեմես սարկավգը ինձ դավաճանել էր և, որ նրա այսքան ժամանակ ինձ հետ մտերմություն պահպանելը վերջ ի վերջո այսպիսի մի ստոր դիտավորության գլուխ բերելու համար էր եղած։


Ես կես ցնորված և կես անզգայացած էի, բայց Լուսինյանի խոսքերը լսելով արյունս զարկավ գլխիս և կատախություն եկավ վրաս։


—Պարոն, մի համարձակվեք ինձ հայհոյելու,— գոչեցի ես դողդողացող ձայնով,—ես պոռնկանոց չեմ եկած, այլ Կլեմես սարկավագի տունը, ես մեղավոր չեմ, որ նա ինձ դավաճանել է․․․ես այդ տան մեջ էլ ավելի սուրբ եմ քան թե ձեզ այստեղ առաջնորդողները․․․