Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օդը մաքրելու համար մի հնար խնդրել նրանից։ Եվ որքան մեծ եղավ ուրախությունս, երբ նա ЭпЧЭ տվավ ինձ մի թել, որի քաշելուց իսկույն պատուհանի փեղկերը բացվեցան։ Հետո նա դռան ծակով տվավ ինձ մի լաթ, որով փոշոտած թախտը սրբեցի: Մի քանի րոպեից հետ արդեն իմ ննջարանը պատրաստ էր։

Բայց քունը աչքերիս չմոտեցավ։ Ես սկսա մտածել իմ վիճակի վերա և սարսափեցի։ Իմ թշնամիներին ամեն բան հաջողում էր։ Նրանք խանգարեցին իմ ամուսնությունը, նրանք հետ դարձրին ինձ այդ ամուսնության առհավատչյան, նրանք անբարոյական տան մեջ բռնել տվին ինձ, նրանք իմ անունը աղարտեցին և վերջի վերջո բանտի մեջ արգելեցին։ Ես իրավունք ունեի հավատալու, որ նրանք Մարգարիտայի սերն էլ կհեռացնեն ինձանից... և այս միտքը կտրտում էր իմ սիրտը։ «Իհարկե, ինչ կա սրանից ավելի հեշտ,— մտածում էի ինքս ինձ,— հարյուրավոր մարդիկ կվկայեն, որ ինձ տեսեք են պոռնկանոցի մեջ, անբարոյական աղջկա գրկերում, տռփանաց դիցուհվույն անձնատուր... Ոստիկանական ցուցումները կվկայեն, որ ես հասարակաց տան մեջ սկանդալ գործեցի, որ ես մի տկար կնոջ վերա բռնացա...Այս բաները կլսին օտարները և կծիծաղին ինձ վերա, կլսին իմ ազգականները և կխոցոտվին. կլսե Մարգարիտան և զգվանոք երես կդարձնի ինձանից... Ո՞վ պետք է պաշտպանե ինձ. և ինչու՞ համար պիտի պաշտպանե. չէ՞ որ բոլոր փաստերը ինձ դեմ են աղաղակում, չէ որ բոլորի վկայություններն էլ ճշմարիտ են... միայն մեկը կա, որ գիտե իմ անմեղությունը, բայց այդ մեկն էլ վկայություններ չէ տալիս անմեղության համար, ապա թե ոչ չարությունը այսքան հանդգնությամբ չէր բըռնանալ աշխարհի վերա...»։

Այս մտածմունքները երկար ժամանակ տանջում էին ինձ, աշխատում էի աչքերս փակել, բայց հնար չէր լինում։ Վերջապես սկսա ավելի լրջությամբ մտածել։ Ինչի՞ս են պետք մարզիկների վկայությունները, — ասում էի ինքս ինձ, — եթե ինձ կդատապարտեն, կկրեմ անիրավության պատիժը, մի՞թե նա ավելի ծանր պիտի լինի, քան այն տանջանքը, որ կարող էր պատճառել ինձ իմ խղճի

-13—Մուրացան, հատոր 1