Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խայթը, եթե իրոք ես հանցավոր լինեի։ Ամբոխի ծիծաղը ինձ համար նշանակություն չունի։ Ի՞նչ բան է նա, եթե ոչ մի բազմոտանի կենդանի, որի սանձը շատ անգամ գտնվում է սրիկաների ձեռքում և որին կարող է հեծնել ամեն մի բախտախնդիր... միևնույն արժեքր չունի՞’ արդյոք նրա ծափահարությունը, ինչ որ նրա հայհոյանքը։ Ինչ վերաբերում է իմ ազգականներին, նրանք ինձ ճանաչում են և բյուրավոր բարբաջանքներին ավելի իմ միակ վկայությունը կգերադասեն: Իսկ եթե Մարգարիտան նրանց նման չի մտածիլ, եթե նա կթերահավատե իմ ազնվության վերա և ամբոխի աղաղակը կշարժե նրան ինչպես մի եղեգն, թո′ղ նա էլ հեռանա ինձանից. թո՛ղ նա էլ արհամարհե ինձ... Եթե ես կկորցնեմ սերը գոնե կբուժեմ իմ վիրավոր սիրտը և կդադարեմ քիչ-քիչ մեռնելուց...»։

Այս մտածմունքներից հետ վրդովմունքս անցավ, սիրտս սկսավ հանգստանալ և անուշարար քունը կամաց կամաց ծանրացավ իմ արտևանունքների վերա։

Ես մինչև առավոտ քնեցի։

ԻԲ

ԱԶԱՏԱՐԱՐՈՒՀԻՆԵՐԸ


Առավոտը արեգական շողերը արդեն թափանցել էին իմ խուցի մեջ, երբ ես ղարթեցա։ Ուրիշ ժամանակ երեկոյան դեմ ունեցած ամենափոքր վրդովմունքի պատճառով ամբողջ գիշեր ես կերազեի. դա իմ սովորությունս էր։ Շատ անգամ իմ քունը ընդհատվում էր հրեշավոր անուրջներով, և ես սարսափահար վեր էի թռչում անկողնից։ Բայց այս գիշեր ես ավելի քան հանդգստ քնեցի։ Զարմանում էի, որ ոչ մի տեսիլ կամ երազ չէր վրդովել իմ քունը, և չոր տախտակե թախտը փափուկ մահճակալից ավելի հանգիստ էր պարգևել ինձ:

Ես դեռ նոր սկսում էի մտածել երեկվա անցքի վերա, երբ մի կանացի ձայն լսվեցավ միջանցքի մեջ։ Այդ ձայնը ծանոթ էր ինձ, ես սկսա ուշադրությամբ լսել։ Շուտով իմ խուցի