Էջ:Muratsan, vol. 1.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտավոր եմ օրենքը սրբությամբ գործադրել. հակառակ դեպքում ես կպատժվիմ և կպատժվի ինձ հետ իմ ընտանիքը:

— Ի՞նչ եք կամենում ուրեմն որ ես անեմ, — հարցրի ոստիկանապետին։

— Դուք պետք է հեռանաք այստեղից։

— Իսկ եթե չկարողանա՞մ։

— Այն ժամանակ ստիպված կլինեմ օրենքի հրամանը գործադրել. ուրիշ ելք չկա։

— Գոնե ինձ ժամանակ տայիք իմ հարսնացուն ինձ հետ վերցնելու...

— 0՜, դուք կամենում եք իմ ձեռքով հանցանք գործել, շփոթված ընդհատեց ինձ ոստիկանապետը, — հետ առեք ձեր խոսքը: Եթե ես թույլատրեմ ձեզ ձեր կամքովը հեռանալ, դա շատ մեծ զիջում է, որովհետև հենց այդ դեպքում էլ ես օրինաց հակառակ վարված կլինեմ։ Օրենքը հրամայում է «հետիոտս և պահապանների հսկողության ներքո», Հասկանո՛ւմ եք։

— Ուրեմն դուք չե՛ք կամենում ինձ ժամանակ տալ։

— Ես կամենում եմ, բայց չեմ կարող, դուք պիտի այնպես հեռանաք, որ ես այդ չիմանամ, ապա թե ոչ, պատերների կողմից կրկին անգամ զեկուցում ստանալուն պես ես կշտապեմ գործադրել օրինաց հրամանը։ Ընդդիմությունը կարող էր զայրույթ ծնեցնել։ Ես խոստացա ոստիկանապետին առաջին շոգենավովն իսկ ճանապարհվիլ դեպի իմ հայրենիքը և դուրս գնացի։

ԻԸ

{{Կենտրոն|ԱԿԱՄԱ ԶԻՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Վերադառնալով տուն, տեսա, որ քույրս և փեսաս անհամբեր սպասում էին ինձ։ Իմ հայտնությունը, հակառակ իմ սպասածին, նրանց վերա տխուր տպավորություն չարավ։ Ես զարմացա։

— Դուք չե՞ք ցավում ուրեմն, որ ես այսքան