անարգությամբ պիտի փախուստ տամ այստեղից,— հարցրի ես քրոջրս վիրավորված սրտով։
— Բնավ, ընդհակառակը մենք շատ ուրախ ենք, — պատասխանեց նա ժպտալով։
— Ես ոչինչ չեմ հասկանում քո խոսքերից, մի փոքր ավելի պարզ խոսիր, — նկատեցի ես: Ուրախ ենք նրա համար, որ քեզ միայնակ չենք ուղարկելու, մենք էլ պիտի ընկերակցենք քեզ, պատասխանեց քույրս։ Երբ դու ոստիկանատանն էիր, մենք արդեն որոշեցինք այս բանը, որովհետև գուշակում էինք, թե ինչ հրաման պիտի ստանայիր ոստիկանությունից։ Ես ավելի եմ ուրախ, որովհետև այս դեպքը առիթ կդառնա, որ ես ու փեսադ գոնե մի անգամ կայցելենք մեր մորը և բարեկամներին: Ահա յոթներորդ տարին լրանում է, ինչ որ մենք բաժանվել ենք նրանցից։
— Այդ բոլորը լավ . Հապա Մարգարիտան, մի՞թե պիտի թողնենք նրան։
— Իհարկե կթողնենք,— հարեց փեսաս,— մենք այնտեղ երկար չենք կարող ուշանալ։ Մի ամիս չի տևի, և մենք կվերադառնանք։ Այն ժամանակ դու էլ նոր անցաթղթով կգաս մեզ հետ այստեղ, և ինչ դիտավորություն որ ունես, անարգել կկատարես։ Այն ժամանակ դու ավելի սառնարյունությամբ գործ կբռնես։
— Մի ամի՜ս... ամբողջ մի ամիս չտեսնել Մարգարիտային... օ՜հ, այդ իմ ուժից վեր է.. և վերջապես ո ՞ւմ հուսովն ենք թողնում նրան այստեղ։
— Յուր մոր հուսով,— հարեց քույրս, — նա ավելի պակաս չէ սիրում յուր աղջկանը, քան թե դու և ես։ Մարգարիտան այնքան խելոք աղջիկ է, որ համբերությամբ կտանե քո մի ամսվա բացակայությունը, մանավանդ որ այդ բանը առիթ կտա կրքերի խաղաղվելուն։ Գուցե մինչև մեր վերադարձը կհեռանան այստեղից և պատեր֊Սիմոնի օգնականները և այնուհետև հեշտ կլինի քեզ համար հաղթահարել նրան։ Նույնիսկ Լուսինյանը կարող է այդքան ժամանակում խելքի գալ, ճանաչել յուր սխալները և զզջալ։ Միով բանիվ այդ միամսվա բացակայությունդ շատ բարիք կարոդ է հառաջացնել