Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե՛ քեզ և թե՛ Մարգարիտայի համար։ Գոնե դուք մի փոքր կկազդուրվիք, որովհետև հոգեկան անընդհատ հուզմունքներրից երկուսդ էլ արդեն կորցրել եք ձեր առողջությունը։

Քրոջս խորհուրդներր վատ չէին․ ուղեղս խոնարհվում էր նրանց առաջ, միայն ապստամբը — սիրտս էր. նա լսել անգամ չէր հանդուրժում։

Բայց ի՞նչ կարող էի անել։ Նույնիսկ ոստիկանական հրամանը հարկադրում էր ինձ հեռանալ, և ես նորանոր փորձությանց ենթարկվելու այլևս ուժ չունեի։ Պետք էր վերջապես խոնարհվիլ ճակատագրի առաջ. պատվավոր ազատության ելք չկար։ Եվ ես տվի իմ համաձայնությունը։

Մի օրից հետ արդեն առաջին շոգենավը ճանապարհվում էր։ Քույրս ու փեսաս սկսան կարևոր պատրաստությունները տեսնել, իսկ ես շտապեցի հայտնելու սիրուհուս մեր դիտավորությունը։

Մենավոր խոսակցությանց համար իմ և Մարգարիտայի մշտական տեսակցությանց տեղը այգին էր։ Կարևոր դեպքում Մարգարիտան դուրս էր գալիս տնից Մարիի հետ, զբոսնելու պատրվակով, և ես նրան պատահում էի միշտ ծովափի մոտ գտնվող մեր մի սիրելի ծառուղիում։

Ուղարկելով Մարգարիտայի ժամադրությանս տոմսակը, քայլերս ուղղեցի դեպի այգին։ Բայց ի՞նչպես պետք է ասեի նրան, թե հեռանում եմ քեզանից, այդ միտքը տանջում էր ինձ։ Մեր հապճեպ ուղևորության ճշմարիտ պատճառը հայտնել չէի կարող, որովհետև նրա առանց այն էլ վշտացած սիրտը կրկնապատիկ կխոցոտվեր, մնում էր մի սուտ պատճառ հնարել, մի պատճառ, որը նա հերքել չկարողանար։ Եվ ահա. այդ պատճառը գտնելու համար էր, որ ես հոգնեցնում էի իմ ուղեղը, բայց գտնել չէի կարողանում։

Շատ անգամ մեծամեծ խնդիրներ, որոնց լուծելու համար տարիներով պարապում են փորձառու գլուխները, քուծվում են ամենաչնչին և ամենաաննշան դիպվածներով։ Այդպես էլ պատահեց ինձ հետ։ Դեռ այգին չհասած հանդիպեց ինձ հեռագրական ցրվիչը և տվավ ինձ մի հեռագիր, որր մի առևտրական գործի համար քաշել էր ինձ բարեկամներիցս