Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Փականագործությա՞մբ,— զարմացմամբ հարցրին մի քանի տեղերից։

— Այո՛, փականագործությամբ,— կրկնեց պատանին։

— Ի՞նչ եք ասում, մի՞թե կարելի է, որ ձեզ պես շնորհալի երիտասարդը փականագործությամբ է պարապում, — տաքացած մոտեցավ նրան բժիշկը, ձեռքի բաժակը սեղանի վրա դնելով։

— Ի՞նչ պետք է անել, պարոն բժիշկ. ղրանից ավելի լավ պարապմունք ինձ ո՞վ պիտի տար։

— Ա՜ , ինչ եք ասում, պարոն, դուք ձեզ կորցրել եք անհայտության մեջ։

— Բայց ես շեմ կարող հավատալ մեր երգչի խոսքերին, նա երևի կատակ է անում, — ձայնը լսելի արավ հայոց գեղեցիկ դերասանուհիների» կենացը խմող և Գևորգին Պետերբուրգի երաժշտական դպրոցում տեսնող պարոնը։

— Ես կատակ չեմ անում, հարգելի պարոն, ես փականագործությամբ եմ պարապում պարոն Գուստավի գործարանում։

— Ցավալի է, շատ ցավալի է,— հարեց սեղանի ձախ կողմից երդվյալ հավատարմատար Մաստակյանը, խիստ կարեկցական արտահայտություն տալով յուր դեմքին, բայց և այնպես շամպանիայի բաժակը ձեռքից չթողնելով։

— Իսկ ես պիտի ասեմ, որ ոչ միայն ցավալի, այլև ամոթ է ձեզ, ռուսաստանցիներուդ համար ասանկ շնորհալի երիտասարդ մը ունենալ և զանի, ինչպես հարկն է, խնամել չկամենալ։ — Այս փոքրիկ հառաջաբանով խառնվեցավ խոսողների հետ պարոն Դեմուրջյանը, մի պոլսեցի նորեկ երիտասարդ, որ բավական խնամքով սրել էր յուր ընչացքի ծայրերը և «Մասիսի» մի համարը ծալած դրել էր րեդինգոտի գրպանը рour chigue, — եթե ասանկ տաղանդավոր պատանի մը մեր Պոլիսը գտնվեր,— շարունակում էր նա, — կտեսնեք, թե մեր հոնտեղի ազգայինք ի՜նչ մեծ զոհաբերություններով զանի առաջ պիտի քաշեին գեղարվեստից տաճարներուն մեջ։

— Բայց դուք, հարգելի պարոն, մի Դուրյան ունեիք, երիտասարդ, բայց իրոք տաղանդավոր բանաստեղծ, որ մեծ ապադա էր խոստանում և նա քսան և երկու տարեկան