Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Բուն խնդիրն այն է, որ Դուրյան իբրև սոսկ բանաստեղծ կրնար աղքատության մեջ մեռնիլ, ըստ որում բանաստեղծությունը մեր պոլսեցվոց մոտ գին չունի, մինչ երգիչ մը կրնա դյուրավ հաճո ըլլալ անոնց, մանավանդ, ա՛յն մեծ խնջույքներուն մեջ, որք հաճախ տեղի կունենան մեր Պոլիսը հարուստներու քով։ Եվ ասանկով այդ երգիչը կրնա յուր համար ապահով ապագա մը պատրաստել, ինչպես խել մը եվրոպացի նշանավոր երգիչը… — Պարոն Դեմուրջյանը դեռ չէր ավարտել յուր ճառը, որ ծիծաղն ու քրքիջը լցվեցավ դահլիճը։ Պարոն ճառախոսը զգաց, որ յուր իմաստալից խոսքերն ըմբռնողներ չգտնվեցան յուր սեղանակիցների մեջ, ուստի «անհասկացողներու առաջ խոսելը հիմարություն մ՚է» փնթփնթալով անցավ և յուր տեղը բռնեց։

Պարոն Դեմուրջյանին հաջորդեց մեզ ծանոթ երիտասարդ բժիշկը հետևյալ ճառով.

Պարոննե՛ր, մեր ազգն այժմ աղքատ է մեծ մարզիկներով և դորա պատճառը մենք ինքներս ենք։ Որովհետև, ոչ թե ազգն է ամուլ, որ չէ ծնում այդ տեսակ մարզիկներ, այլ մենք, ազգի անդամներս ենք մեղավոր, որ նրա ծնածները չենք խնամում։ Մեր մեջ շատերը կան, որոնք ի րնե կանչված են մեծ մարզիկներ լինելու համար, բայց այդպիսիներն անխնամ մնալով չեն զարգանում, չեն ուռճանում, այլ վայրի բույսերի նման մի աննշան հասակ առնելով՝ գոսանում, անհետանում են: Այդ տեսակ ծնունդներ, այդ տեսակ ուժեր մեր մեջ շատ կան. մնում է միայն հետամուտ լինել նրանց գտնելու համար, և գտնելուց հետո ըստ պատշաճին խնամել նրանց։ Մի որոշ ժամանակից հետո մենք մեծ մարդիկներ կունենանք, այնքան մեծ, որ մենք նրանցով կկարողանանք պարծենալ... (կեցցեներ և ծափահարություններ)։

«Այս երիտասարդը, — շարունակեց ճառախոսը, — որ այսօր մեզ հոգեկան զվարճություն պատճառեց յուր գեղեցիկ երգերով և գրավեց մեր բոլորի ուշադրությունը, իմ հիշած ուժերից մեկն է. նա կարող է ապագայում մի նշանավոր երգիչ լինել, նա կարող է և օտարների ուշադրությունը գրավել յուր երկնատուր շնորհքների կատարելագործությամբը, բայց նա կարող է և կորչիլ անհայտության մեջ, որովհետև մի կտոր

17—Մուրացան, հատոր I