Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Ոչինչ, պակասություն չեմ բերիլ իմ բարերարներին. եթե այս պատրասությամբ այցելեմ նրանց, — խոսեց ինքն իրեն Գևորգը, իրենց կոտրած հայելիի մեջ յուր պատկերը տեսնելուց հետո:

—Դու արդեն պատրաստվել ես և գնո՞ւմ ես, — հարցրեց որդուն Թամարը եկեղեցուց դառնալով:

—Այո՛, գնում են. բարեմաղթություն արա ինձ համար, որ գործս հաջող լինի:

—Ես արդեն շատ եմ աղոթել, որդիս, գնա՛, աստված քեզ հետ:

Փողոց դուրս գալով, Գևորգը մտածում էր, թե առաջ ում մոտ պետք է գնար:

«Բժիշկն ինձ ասաց, որ գնամ պարոն Տանպետյանցի մոտ, բայց ավելի լավ է առաջ բժշկի մոտ գնամ և թող նա յուր այն երեկոյան պատվերը կրկնե», — վերջապես վճռեց Գևորգը և բռնեց բժշկի տան ճանապարհը:

Կես ժամից ետ նա նրա մուտքի մոտ էր:

Եեք անգամ հնչակ քաշելուց հետո միայն ծառան երևեցավ:

— Ու՞մն եք կամենում, պարոն:

— Պարոն բժշկին, տա՞նն է նա:

— Տանն է, բայց այսպես վաղ չէ կարելի նրան անհանգստացնել, նա քնած է:

— Ո՞ր ժամին կարող եմ տեսնել՞:

— Տասին, — պատասխանեց ծառան և շտապով դուռը փակեց:

«Ուրեմն, մինչև որ սա կզարթնի, ես կերթամ Տանպետյանցին տեսնելու, նա անշուշտ զարթած կլինի», — խոսեց ինքն իրեն Գևորգը և ուղղվեցավ դեպի Տանպետյանցի տունը:

Մի քառորդ ժամից նա այնտեղ էր:

— Ու՞մն եք կամենում, — հնչակը մի թեթև քաշելուց երևեցավ Տանպետյանցին ծառան այս հարցով:

— Պարոն Տանպետյանցին կարելի՞ է տեսնել:

— Ոչ նա դեռ քնած է,— եղավ ծառավ պատասխանը և դուռը դարձյալ կողպվեցավ: