Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փականագործի մոտ եք լինում: Եվ. դուք թողե՞լ եք արդեն այդ պաշտոնը:

—Այո՛:

—Շատ լավ եք արել: Այդ տեսակ գծուծ պաշտոնը ձեզ վայել չէ, դուք շնորհալի տղա եք և կարող եք ուրիշ լավ գործերում առաջ գնալ:

Գևորգը, որ մինչև այն սաստիկ տագնապի մեջ էր, այս խոսքերից հետո մի փոքր շունչ առավ:

— Այժմ ի՞նչ ենք հրամայում, որ անեմ, — դարձավ նա Տանպետյանցին:

— Մի փոքր ինձ ժամանակ տվեք: Այս քանի օրը ես խառնված եմ սեփական գործերով: Ազատ գործեր գտնելուց ամիջապես ձեր մասին հարկավոր հոգացողություն կանեմ:

— Ուրեմն եր՞բ կհրամայեք, որ կրկին ներկայանամ ձեզ:

— Երկու շաբաթից հետո:

—Բայց այդ շատ երկար ժամանակ է ինձ համար, պարոն Տանպետյան:

— Ուրիշ կերպ անկարելի է, սիրելի բարեկամ, երկու շաբաթում էլ հազիվ կարելի է տեսնել ստորագրվող պարոների հետ:

Գոնե, կարո՞ղ եմ հուսալ, որ այդ փողերը կժողովվի և ես կերթամ Պետերբուրգ մի բան սովորելու:

— Իհարկե, բարեկամ, իհարկե: Դուք դեռ երիտասարդ եք, դուք շատ բան կարող եք սովորել այսուհետև:

— Ուրեմն երկու շաբաթից հետո ներկայանա՞մ ձեզ, — տեղից բարձրանալով հարցրեց կրկին Գևորգը:

— Այո՛, այս կյուրակե չէ, մյուս կյուրակե: Այս երկու շաբաթում դուք կարող եք մի բանով պարապել, օրինակ հենց. ռուսերեն լեզվով:

— Եվ մինչև այն դուք կհոգա՞ք իմ մասին...

— Այո՛, այո՛, միամիտ եղեք. կաշխատեմ, որքան կարող եմ:

— Մեծապես շնորհակալ եմ, պարոն Տանպետյան, դուք մեծ բարերարություն եք անում ինձ և իմ խեղճ մորը, մենք