Էջ:Muratsan, vol. 1.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


աղջկան տեսած չլինիս. երևի ժլատություն ես անում և կամ փորձել ես ու ձեռքդ խաղողին չէ հասել:

—Ինչ վերաբերում է ժլատության, կարծում եմ՝ դու ինքդ էլ չես կարող հավատալ, թե երբևիցե ես կարող եմ ժլատ լինել: Բայց թե փորձել եմ ու ձեռքս խաղողին չէ հասնել, այդ ինձ համար չէ ասված. եթե այդպես բան պատահելու լինի ինձ հետ, դա առաջին անհաջողությունը կլինի իմ ամբողջ կյանքում:

—Դու կարո՞ղ ես ապացուցանել, որ այս աղջկա վերաբերությամբ ոչինչ անհաջող փորձ չես արել դու:

—Ո՞րքան ժամանակ ես տալիս ինձ:

—Մի ամիս:

Սամվելը ոչինչ չպատասխանեց:

—Եթե այդ քիչ է, ես մի ամիս էլ կավելացնեմ, հեգնելով ավելացրեց Մարգարը:

—Մի փոք սպասիր, բարեկամ, թո՛ղ տեսնեմ այս աղջիկները ո՞րտեղ են մտնում և հետո ես քեզ կպատասխանեմ,—ասաց նրան Սամվելը և լռեց: Մարգարը նույնպես լռեց։ Նրանք երկուսը միասին քայլ առ քայլ հետևեցին երեք աղջիկներն։

Վերջիններս դուրս եկան պրոսպեկտի վրա, անցան առաջին և երկրորդ փողոցները և ապա խոտորվելով դեպի ձախակողմյան նեղ ճանապարհը, մտին մի խանութ, որի լայն պարավորի վերա ոսկեզոծ մեծ տառերով գրված էր՝ «Տիկին Մարգարիտա Բերնար»։ Սա տիկին Բերնարի կարանոցն էր։

Սամվելը տեսնելով, թե որտեղ մտան աղջիկները՝ հանգստացավ և դառնալավ դեպի ընկերը հարցրեց․

—Դու ո՞րքան ժամանակ տվիր ինձ ապացուցելու համար, որ ես այս աղջկա վերաբերությամբ ոչինչ անհաջող փորձ չեմ արե՞լ։

—Մի ամիս,— պատասխանեց Մարգարը։

—Այդ շատ է․ կյուրակե օրն այդ աղջիկը իմ առանձնանում կլինի, և ես քեզ կհրավիրեմ այնտեղ միասին նրա հետ ճաշելու։