Էջ:Muratsan, vol. 1.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ճշմարի՞տ ես ասում,— ծիծաղելով հարցրավ Մարգարը։

— Դու այդ կտեսնես,— հակրիճ պատասխանեց Սամվելը և ողջունելով բարեկամին, հեռացավ։


ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒՆ

Կաթոլիկների գերեզմանատան աջ կողմում, մի բավական ընդարձակ զառիվայրի վերա ընկած են մի երկու նեղ փողոցներ, մոտ հարյուրաչափ տներով, որոնք շինված են խիստ խառն ու անկարգ դության մեջ։ Ճարտարապետի կարակինը ոչինչ աշխատանք չի կրել այս անորոշ թաղի համար։ Այդտեղ շինությունները կարծես բնությունն ինքն է բուսեցրել առանց մարդիկներին նեղություն պատճառելու։ Շատ տեղ նրանք ներկայացնում են բազմաթիվ խորշերի մի խառնուրդ։ Շատ տեղ էլ մեկի կտուրը կազմում է մի ուրիշի բակը․ և երբեմն երրորդի դուռը մտնելու համար ստիպված ես անցնելու առաջինի պատշգամբով և երկրորդի խարխուլ սանդուղքներով։ Այդ տներից մի քանիսը կպած են բարձր զառիվայրի ապառաժի կրծքին, և նմանվում են ավելի անգղների բներին։

Այս փոքրիկ թաղի մեջ բնակվում են ամեն սեռի և ամեն տեսակի մարդիկներ։ Սկսած արհեստավորներից, լվացարարներից, կարողուհիներից և վերջացրած խաբեբա գրբացներով, վհուկներով և անառակ կանանցով։ Սրանք բոլորը միմյանց ճանաչում են, ծանոթ են մինչև անգամ միմյանց մանրամասն կենսագրության։ Բայց դրսի թաղերից շատ քչերն են իրենց ճանաչում։ Եվ այն էլ մի որոշ արհեստների ծառայող անձինք, որոնք շարունակ հարաբերություն ունին իրանց հետ։ Երբեմն էլ այս թաղին գիշերով այցելում են հարուստ տներից զանազան երիտասարդ և պառավ անձիք, իրենց ծանոթներին զանազան պատվերներ տալու համար։

Երեկոյան ութ ժամն էր։ Երկինքը թեպետ պարզ և աստեղավառ, բայց լուսինը դեռ ծածկված էր հեռու լեռների ետևում և նրա շուտ ծագելու հույս չկար։ Այս ժամին, երբ