Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձայնակցել գեղեցիկ երիտասարդին, յուր թևը նրա վզով բերելով և կրակվող ճակատը նրա կրծքին հանգչեցնելով: Անուշ գինիներ, գողտրիկ երգեր, սիրալիր գրկախառնություն և կաթոգին համբույրներ... Այս բոլորը միախառնված ո՞ւր պիտի տանեին երկու երիտասարդներին ... Իհարկե հանգստյան կայանը...

—Ա՜խ, ես ուշացա, ես պիտի գնամ, — նվաղած ձայնով շշնջում էր օրիորդը, բայց, անզոր ինքն իրեն տիրապետելու, թուլացած ընկնում էր իրան գրկող բազուկների վրա:

—Ա՜խ, ես ուշացա, ես պիտի դնամ, — նվաղած ձայնով շշնջում էր օրիորդը, բայց, անզոր ինքն իրեն տիրապետելու, թուլացած ընկնուն էր իրեն ղրկող բազուկների վրա:

—Դու կերթաս, միամիտ եղիր... դու կերթաս, — մեքենայաբար կրկնում էր Սամվելը: Ելենան հավատում էր յուր ապագա ամուսնուն և չէր ընդդիմանում նրան:

ՀԵՂԻՆԵԻ ԾՆՈՂՆԵՐԸ

Արեգակը դեռ նոր էր բարձրանում Մախաթի ետևից, և նրա բեկբեկուն ճառագայթները ծիրանի գույնով խաղում էին քաղաքի հին բերդի ավերակների վրա: Քարափի թաղում հարուստ մարդիկ դեռ հանգիստ քնում էին, բայց մեր ծանոթ Ելենայի հայրը — հյուսն Անտոնը վաղուց արդեն զարթել, լվացվել և շտապել էր եկեղեցի` կյուրակե օրվա պատարագին ներկա գտնվելու: Նրա կինը` Հռիփսիմեն, տուն տեղը սրբել, մաքրել ու կարգավորել էր և այժմ զբաղված էր կեսօրվան ճաշի համար մի քանի պատրաստություններով:

Առավոտները նա եկեղեցի չեր գնում, որովհետև իրենից հետո տանը ոչ ոք չեր մնում, ուստի և բավականանում էր մի քանի անգամ երեսը խաչակնքելով, երբ լսում էր Բեթխայինի զանգակների ձայնը: Իսկ կեսօրին, Ելենայի գալուց ետ, իհարկե, նա պիտի ներկա գտնվեր պատարագին մի որևէ, եկեղեցում, ուր առավոտյան ժամասացությունը կեսից չէր եղած: Ելենան սովորություն ուներ կյուրակե օրերը շատ վաղ յուր ծնողաց մոտ գալու. և այդ էր պատճառը, որ Անտոնը մինչև պատարագի վերջը եկեղեցում սպասել չէր կարողանում: Սուրբ-սուրբը լսելուց ետ նա դուրս էր գալիս: Եվ որքա՜ն մեծ էր լինում նրա ուրախությունը, երբ մի ամբողջ շաբաթ յուր սիրելի Ելենային չտեսնելուց հետո պատահում էր