Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես ձեզ ճանաչում եմ, տիկին, — նրան հետևելով ասաց ծառան, — բայց նա ձեզ էլ չէ կարող ընդունել. նա հյուր ունի յուր մոտ:

—Հոգ չէ. ես առանձին կտեսնվեմ նրա հետ, — պատասխանեց Ելենան առանց յուր քայլերի արագությունը նվազեցնելու: Մի քանի րոպեից ետ նա իր ապագա փեսացուի ընդունարանւոմ էր: Բայց որքա՜ն շփոթվեցավ նա, երբ Սամվելին կանչելու համար գնացող ծառան ետ դարձավ և հայտնեց նրան, որ յուր աղան այս երեկո իրեն հետ տեսնվել չէ կարող:

—Ի՞նչպես թե տեսնվել չէ կարող. ո՞վ է այժմ նրա մոտ,— դողացող ձայնով հարցրեց ծառային Ելենան:

—Մի մեծ և պատվավոր տիկին է։

—Մի կի՞ն, հոգ չէ․ ես կմտնեմ։— Այս ասելով նա արագությամբ մեր կացավ տեղից և առանց ծառայի թախանձանաց ուշադրություն դարձնելու, մտավ շքեղ կերպով լուսավորված դահլիճը, ուր գտնվում էր Սամվելը։

Առաջին անգամ նրա ծնկները դողացին, երբ տեսավ յուր փեսացուին։ Նա թևն առած մի բարձրահասակ և գեղեցիկ կին, անցուդրաձ էր անում դահլիճի մեջ. տիկնոջ կարմիր թավիշից կարած հրուստ շրջազգեստը, նրա ձեռքերի, կրծքի և ճակատի վերա փայլող շքեղ ադամանդներ, նրա մեծավայելուչ հայացքն ու շարժվածքը ցույց էին տալիս, որ նա մի հասարակ կին չէր. թեպետ բարոյական և պատվավոր մի տիկին լինելու էլ ապացույց չուներ վրան: Նա Սամվել Փուլշատյանի նշանավոր և հայտնի սիրուհին էր, մի սիրուհի, որ միևնույն ժամանակ գեղեցիկ երիտասարդի բռանկալուհին էր, որ խոնարեցնում էր յուր ոտքերի առաջ նրա բոլոր ուժը, հարստությունը և ծնողաց անսասան կամքը...Նա իտալուհի էր:

— Ի՞նչ ունիք այստեղ, ինչ՞ եք կամանում,— շփոթված հարցրեց երիտասարդը, երբ Ելենային տեսավ:

— Ես եկա քո պաշտպանությունը խնդելու, Սամվել, ես...

—Խնդրում եմ, խնդրում եմ գնացեք. հետո կարող եք