Էջ:Muratsan, vol. 1.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էի լսում. բարձր ընտանիքների մեջ հո հայերեն լեզուն չինականի նման անծանոթ էր: Իմ հայերենի քաղաքում այդպիսի բան ես տեսած չէի. այնտեղ արկարելի էր գտնել մի հայ անձն, որ հայերեն խոսել չգիտենար. եթե մինչև անգամ պատահեր, որ հարուստ ընտանիքներից մինուն հայ կինը կամ աղջիկն օտար լեզվով խոսելու փորձ աներ, իսկույն յուր շրջապատողների ծաղրածության առարկա կդառնար: Ես, որ այստեղ եկած ժամանակ դեռ տասնևութ էի, իմ հասակակից ընկերների հետ միասին հայերեն լեզուն և նրա գրականությունն արդեն մեր քաղաքում ուսած ավարտած էի։ Պարզ է ուրեմն, որ այդ ժամանակվա Թիֆլիսը իմ աչքում շատ հրեշավոր կերևար։ Բայց տասը տարուց ետ կրկին այստեղ վերադառնալաով, ես մեծ փոփոխություն եմ նկատում։ Այժմ գրեթե ամեն շրջաներում էլ հայերեն խոսում ու կարդում են։ Պակասը մեր արիստոկրատ ընտանիքները էին, և ահա՛ դեռ իմ գալստյան հինգերրորդ օրը ես դրանցից մեկի հրավերն եմ ստանում, իրենց ազնվաշուք օրիորդին դասախոսելու։ Այս բոլորը, իհարկե մխիթարական երևույթներ են։ Եվ ահա, այս էր պատճառը, օրիորդ, որ ես ասացի ձեզ, թե մի ժամ առաջ ձեզ հետ ծանոթանալս ես ինձ համար մեծ բախտ եմ համարում։

Երիտասարդի վերջին հաճոյախոսությունները բոլորովին գրավեցին օրիորդ Աննային։ Նա ոչ միայն մոռացավ ամուսնական խնդրի մասին ունեցած յուր նոր վարդապետությունը, այլ մինչև անգամ պատրաստ է այդ րոպեին մոռանալ նույնիսկ ամուսնությունը, միայն թե հայերեն լեզուն ուսումնասիրելու համար բավական ժամանակ ունենար։

Մի քանի փոխադարձ հարց ու պատասխաններից հետո, արդեն սկսվում էին դասախոսության վերաբերյալ հարցերը։ Օրիորդ Վարդուհին յուր բացակայությունը կարևոր համարելով, ողջունեց յուր խոսակիցներին և հեռացավ։ Օրիորդ Աննան կամեցավ ճանապարհ դնել նրան մինչև սանդուղքի դուռը։ Երբ նրանք հասան այնտեղ Վարդուհին կամացուկ շշնջաց ընկերուհու ականջին․

—Եթե դու հաստատապես վճռել ես քո նոր վարդապետությանը աշակերտել, համար առիթը պատրաստ է.