Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ա՛յն օրից ի վեր, երբ ես առաջին անգամ ոտք դրի Լազարյանների տունը և ծանոթացա ձեզ և ձեր ընկերուհու հետ, օրիորդ Աննան ինձ գրեթե դյութել էր: Այն օրիրց սկսած ես մի րոպե անգամ նրան չեմ մոռանում…

Վարդուհին իսկույն հիասթափվեցավ և նրա երեսի շառագույնը փոխվեց դալկության: Նա տեսավ, որ Մարությանի սիրո խոստովանությունն ուրիշին էր վերաբերվում իսկ իրեն միայն մնում էր հուսախաբությունը... Այսուսամենայիվ նա աշխատեց ծածկել յուր ներքին ալեկոծությունը և կեղծում էր, իբր թե շատ հետաքրքրությամբ լսում էր յուր խոսակցին:

Երիտասարդը երևի ոչինչ փոփոխություն չնկատեց նրա վերա և շարունակում էր.

— Առաջին անգամները ես աշխատում էի զգույշ լինել և չգրավվիլ նրանով, որովհետև ճանաչում էի իմ և նրա ծնողաց անհավասարության չափը, բայց իմ աշակերտուհու հայացքներն ավելի զորեղ էին, նրա կրակոտ աչքերը հաղթեցին իմ հաստակամությանը և ես իմ բուռն զգացմունքներին դիմադրել չկարողանալով՝ թույլ տվի, որ նրանք իմ անզոր իմացությունը կառավարեն…

Եվ այսպես, ես սկսա սիրել նրան և իմ սերը աճում էր վայրկյաններով: Քանի-քանի անգամ ես որոշեցի իմ մեջ հայտնել նրան իմ զգացմունքը, բանալ նրան այս դժբախտ սիրտը խոստովանել, որ ես սիրում և պաշտում եմ նրան, բայց յուրաքանչյուր անգամին ես կորցնում էի իմ քաջությունը: Վերջապես ես որոշեցի գոնե ձեզ, ինչպես իմ հարազատ քրոջս, բանալ իմ սիրտը և խնդրել ձեր աջակցթյունը այս գուրծում: Եվ երբ հակառակ սովորականին այսքան օր շարունակ ձեզ տեսնել չկարողացա, այնտեղ, ինքս ահա՛ եկա այստեղ աղաչելու ձեզ օրիորդ, որ խղճաք ինձ վերա, հայտնեք ձեր ընկերուհուն իմ խոստովանությունը և ազատեք ինձ տարտամ դրությունից: Եթե նա ինձ չի արհամարհում, եթե նա կարող է բաժանել իմ զգացմունքները, թող ձեր միջոցով հայտնել ինձ յուր կյամքը, ես պատրաստ եմ ամեն ինչ զոհելու, միայն թե ազատորեն նրան սիրել և նրանից սիրվել կարողանամ: Իսկ եթե իմ առաջարկությունը նա