«Մի փոքր ժամանակից հետո մի այսպիսի երեկույթ էլ ինձ համար կպատրաստվի, — մտածում էր նա, — բոլոր քաղաքը կշնորհավորի մեր միությունը և Աննա հավիտյան իմս կլինի»:
Բայց չարաճճի աղջիկներից մի երկուսը լսել էին Մարիա Սերգեևնայի հայտնությունը և նրանք շտապեցին շնորհավորել Անիչկային նրա իշխանուհի դառնալը:
— Դուք կատա՞կ եք անում, ես ձեզ չեմ հասկանում, — հարցրեց Աննան շփոթված:
— Դու իզուր ես ծածկում, մենք գտենք, որ այս երեկույթը իշխան Դիմիտրի համար է ստեղծված:
— Եվ իշխանը ձեր փեսացուն է:
— Այդ սուտ է:
— Ձեր մայրն ասաց:
— Անկարելի է,— բացականչեց օրիորդը և շտապեց մոր մոտ, կանչելով նրան յուր առանձնարանը:
— Հա, ի՞նչ է պատահել, Անիչկա ինչո՞ւ համար ես վրդովված:
— Դու իշխան Դիմիտրին քո փեսա՞ն ես համարում, — բարկացած հարցրեց օրիորդը:
— Ի՞նչ կա ի՞նչ է պատահել:
—Ես դեռ խոսք եմ հարցնում:
—Հա ի՞նչ է չե՞ս հավատում:
—Այդ վերջին խոսքը լինի նրա մասին, թե չէ ես այս րոպեին սկանդալ կանեմ ամբողջ դահլիճի մեջ:
— Դու գժվել ե՞ս Անիչկա, ի՞նչ է պատահել:
— Իմ ամուսնության գործը ինձ է վերաբերում և ոչ թե ձեզ, խնդրում եմ այդ մասին էլ խոսք ու զրույց չանեք ոչ մի տեղ:
— Բայց առաջ բանը հասկացիր...
— Բավակսն է, էլ ոչիչնչ չեմ ուզում լսել, — զայրացած ընդհատեց օրիորդը մոր խոսքը և դուրս գնաց:
«Հիմա՛ր, հիմա՛ր», — շշնջաց նա և աղջկա ետևից դուրս գնաց դահլիճը:
Պարոն Մարությանը, որ հեռվից դիտում էր Աննայի