Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա փնջազարդ վարագույրները և այլ բազմաթիվ ճոխություններ, որոնց տեսքը միայն պարարում էին յուր աչքերը։ Երկար նա նայում և զննում էր նրանց, չնայելով, որ սա առաջին անգամը չէր, սակայն իշխանը դարձյալ չէր երևում։

—Անկարելի է, որ նա սիրում չլինի ինձ, — ինքն իրեն մխիթարում էր Աննան,- եթե այդպես լիներ, ուրեմն ինչն էր ստիպում նրան ամուսնանալ ինձ հետ, ինչո՞ւ համար նա այնպիսի հարուստ ննջարան կպատրաստեր ինձ համար․ ինչո՞ւ այդպիսի մեծածախ հացկերույթներ ու երեկույթներ կսարքեր… չէ. անկարելի է, նա ինձ պաշտում է, նա այդ խոսքերը մի քանի անգամ ասել է ինձ…

Բայց իշխանը դարձյալ չէր երևում…

Իշխանուհու անհանգստությունը փոխվում էր հուսահատության։

—«Վերջապես էլ սպասել անկարելի է, նա ինձ անպատվում է» … — մտաժեց իշխանուհին և զայրացած ներս վազեց ամուսնու ննջարանը։

—Ա՛խ, Միտյա, դու ինձ տանջում ես… — բացականչեց նա և հենց պատրաստվում էր ամուսնու գիրկը ընկնելու, երբ մի օտարոտի պատկեր կանգնեցրեց նրան ճանապարհի մեջտեղում:

Ամուսնու տուալետի մոտ կանգնած էր մի մարդ բոլորովին մերկ գլխով, ներս ընկած ծնոտներով ու կիսահան հագուստով և ձեռքի մեզ ինչ որ բան բռնած մաքրում էր խոզանակով։

—Ա՛, այդ դու՞ ես, Անիչկա, — խոսեց կանգնաժ մարդը մի փոքր շփոթված, — երևում է դու էլի բարկացել ես ինձ վերա, ես իսկույն պիտի գայի քեզ մոտ…

Աննան մնաց քարացած. յուր առաջ կանգնած անծանոթը յուր ամուսինն էր, բայց նա այնքան էր փոխված, որ անկարելի էր նրան ճանաչել։

—Դուք ուրվական՞ եք, թե՞ կախարդ, ես ձեզ չեն ճանաում, — սարսափելով հարցրեց խեղճ աղջիկը, — բացատրեցեք, ի սեր աստծո, ես խելագարվում եմ։

—Հանգիստ կացիր, հոգիս, վախենալու ոչինչ չկա, — ժպտալով խոսեց իշխանը, — եթե կարծում ես, որ իմ մեջ մի