Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոփոխություն է կատարվել, այդ փոփոխությունը ա՛յ թե ինչից է առաջացել...— Այս ասելով նա վերցրեց սեղանի վերայից յուր գանգրավոր կեղծամը և դնելով գլխի վերա, շարունակեց.— տեսնո՞ւմ ես, էլի միևնույն մարդն եմ. ուրեմն ինձանից վախենալու բան չունիս։

— Ա՛, կնշանակե շինծո՞ւ էին քո այգ գեղեցիկ գանգուրները, որոնց ես այնքան շատ սիրում էի,— դառնությամմ նկատեց Աննան։

— Նրանք բնականից ավելի արժեն, հոգիս. Պարիզի ամենանոր արտադրություն է սա,— արդարացրեց իրեն իշխանը,— և գիտե՞ս, երկու հազար ֆրանկ փող արժե այս մի հատ կեղծամը և ամբողջ քսան տարի կարելի է գործածել նրան։

Աննան արհամարհանքով խոժոռեց աչքերը, բայց հենց այգ միջոցին էլ նա նկատեց նրա փոս ընկած ծնոտը և հարցրեց:

— Այս ի՞նչ է. մի օրվա մեջ դուք այդպես նիհարեցի՞ք։

— Այ, տեսնո՞ւմ ես, դու ինձ շփոթեցրի՛ր, հոգիս, ես իսկույն կամենում էի մաքրել իմ ատամները և այնպես դնել նրանց բերանումս, որ դու չտեսնեիր, բայց չեղավ, մեղավորը դու ես։

— Աստված իմ, ձեր ատամներն էլ ուրեմն արվեստական են, հապա բնական ի՞նչ մնաց ձեզ, պարոն,— սարսափահար բացականչեց Աննան։

— Մի ծնոտս, միայն մի ծնոտս, թե չէ մյուսը բոլորովին առողջ է,— հանգստացնում էր իշխանը ամուսնուն. բայց վերջինս զզվանքով ետ դարձրեց երեսը և ուղղվեցավ դեպի դուռը։ Իշխանի չար բախտիցը աթոռի վերա ընկած էր և յուր կորսետը, որով նա սեղմում էր յուր իրանը և որը Աննալի աչքովն ընկնելով նրա ուշադրությունը գրավեց.

— Սա ի՞նչ բան է,— վերցնելով նրան, հարցրեց Աննան: Իշխանը կեղծեց` իբր թե ինչ որ բան է պտրտում և իրեն չի լսում։

— Ձեզ եմ հարցնում, պարոն, սա ի՞նչ բան է, — կրկնեց նա յուր հարցը։

— Թողեք խնդրեմ, դա իմ մեջքի հիվանդության համար