Jump to content

Էջ:Muratsan, vol. 1.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես պետք է մնամ իմ տանը:

—Իսկ եղբայրների մոտ ե՞րբ կգաս…

«Եղբայրներ» բառը ցնցեց ոսկերիչին ամբողջ մարնով, նա կատաղությամբ հարձակվեցավ քարոզչի վերա.

— Դու դեռ համարձակվո՞ւմ ես ինձ մոտ այդ անիծյալ անունը կրկնելու, — այս ասելով նա երկու ձեռքով բռնեց քարոզչի մազերից և ուժգին զարկավ մոտ եղող պատին:

Քարոզիչը մի ճիչ արձակեց և վազեց վերցնելու բակի մեջ ընկած որձաքարի բեկորը: Բայց քարոզիչը մի ակնթարթում բարձրացավ ընկած տեղից և բակի ցանկապատի վրայով թռավ փողոց: Ոսկերիչը ետ դարձավ, բայց նրա փախչելու ոտնաձայնը միայն լսեց:

— Ես ուրեմն սատանաների հետ գործ ունեի մինչև այժմ,— ասաց նա և քարը ձգեց գետին: Հետո մի փոքր լռելով շարունակեց դողացող ձայնով: — Բայց ո՞վ է մեղավորը, ի'հարկե ես, միմիայն ես, անզգամս: Ի՞նչ ունեի ես այդ դևերի հետ, այդ անգութ, այդ անսիրտ խաբեբաների հետ, ինչո՞ւ խելքս կորցրի. ինչո՞ւ իմ ընտանիքը մոռացա… իմ կինը, իմ զավակները... Հա՛, դու քեզ համար նոր հավա՞տ էիր որոնում, թշվառական,— շարունակում էր նա ինքնիրեն խոսելով,— դո՞ւ որ մի խեղճ արհեստավոր էիր և իսկապես չգիտեիր, թե որոնք են քո հավատի պակասությունները և որոնք էին ուրիշների առավելությունները: Քո պապերի հավատով դու քեզ բավական երջանիկ չէի՞ր զգում. նորանով քո ընտանիքը բավական բախտավոր չէի՞ր զգում. նորանով քո ընտանիքը բավական բախտավոր չէ՞ր. թե՞ կամենում էիր հանկարծ արքայություն մտնել... գնա այժմ, անմիտ, գնա և տես, ո՞ր դժոխքը սորանից ավելի սարսափելի է, ո՞ր դժոխքը սորանից ավելի խիստ հարվածներ կարող է տալ քեզ...

Այս ասելով նա անխնա հարվածում էր յուր գլուխը: Հետո երերալով նստավ դռան քարի վերա և ընկավ մտածողության մեջ: Երբեմն նա խորը հառաչում էր և յուր լայն բացված ռնգունքներից, ինչպես ծուխ դուրս էր փչում յուր ներսում կրակվող շունչը. երբեմն նա ցնցում էր գլուխը և