Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հանձնելով ծառալին, տվավ նրան այդ օրվա ճաշին վերաբերյալ մի քանի ուրիշ պատվերներ էլ և ճամփեց տուն։

Վերադառնալով խանութը, նա արդեն գտավ այնտեղ Միքելին, որ հայտնեց նրան, թե Միկի-թ֊բեկն ուրախությամբ ընդունեց հրավերը և խոստացավ ճիշտ երկու ժամին. ներկա գտնվելու աղայի տանը։

Պ. Թովմասը այս լուրը հաշվեց արդեն իբր հաջողության սկիզբ, թեպետ օրինակ չէր պատահած, որ Միկիթ-֊բեկը մերժեր որևիցե մի հացկերույթի հրավեր:

Դ

ՀԱՑԹՈԻԽԻ ՏՂԱՆ

Թեպետ իմ պատմության մեջ մեծ դեր չէ խաղում Միկիթ-բեկը, այսուամենայնիվ ես ավելորդ չեմ համարում ծանոթացնել ձեզ նրա անձնավորության հետ որովհետև կարող է պատահել, որ մի անգամ դուք գործ ունենաք նրա հետ և ձեր կանխավ ծանոթությունը մի օգուտ բերե ձեզ։

Միկիթը դեռ մանուկ հասակում որբացավ յուր հորից, որ մի աղքատ հյուսն էր. նրա մայրը հաց էր թխում իրենց հարուստ դրացիների տներում, որի համար նա ստանում էր օրական 15 կոպ. և 10 —15 հատ լավաշ հաց իբրև վարձատվություն։ Այս եկամուտով էլ հացթուղ Մաքանը ապրեցնում էր իրեն և յուր որդուն։ Երբ Միկիթը մի փոքր մեծացավ և ճանաչեց յուր դրությունը, նա վճռեց յուր մտքում մի բանով օգնել յուր մորը։ Այդ պատճառով նա ծանոթացավ իրենց հարևանի տանը վարձով մնացող ռուս բժշկի խոհարարի հետ։ Նա հաճախ գնում էր նրա մոտ և խոհանոցում փոքրիկ ծառայություններ էր անում։ Դրա փոխարեն խոհարար ծառան տալիս էր նրան կերակրի ավելցուկները, որոնց Միկիթը մեծ ուրախությամբ տանում էր տուն և արժանանում յուր մոր գովություններին։

Մի օր Միկիթի բախտից խոհանոցում տեսավ նրան բժշկի կինը ամաններ լվանալիս և հարց ու փորձ անելով ծառային՝