Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Բայց ինչո՞ւ համար եմ ես այստեղ. մի՞թե այժմ գոնե չեք կարող ասել ինձ։

—Ես ոչինչ չգիտեմ։

—Դու է՞լ, մայրիկ ոչինչ չգիտե՞ս։

—Ի՞նչ, որդի:

—Թե ինչո՞ւ համար է ինձ հորեղբայրս կանչել։

—Գիտեմ, ի՛նչպես չէ, հոգիս, գիտեմ, հորեղբայրդ մեծ կապալ է վերցրել, ասում է, որ մեծ փողեր է աշխատելու այս գործի մեջ. քեզ էլ կանչել է, որ համ ամառը մեզ մոտ անցնես, համ էլ յուր բախտավորությամբ ուրախանաս։

Պետրոսը մոր միամիտ բացատրությունը լսելով սկսավ ուրախ-ուրախ ծիծաղել։ Աստղիկը, որ երկրորդ անդամ էր այս բացատրությունը լսում, նույնպես ընկերացավ Պետրոսին։ Իսկ տիկին Հռիփսիմեն, որ չէր կարողանում նրանց ծիծաղելու պատճառը հասկանալ, առաջ զարմացմամբ սկսավ նայել նրանց վերա, բայց հետո սիրելիների խաթրը չկոտրելու համար ինքն էլ սկսավ ծիծաղել։

Ուրախությունը ընդհանրացավ, թայց գաղտնիքի լուծումը մնաց անորոշ:

Ի

ԳԱՂՏՆԻՔԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԼՈԻԾՎՈԻՄ Է

Ինչպես գիտեք, պ. Թովմասը առավոտները շատ վաղ էր զարթնում, որպեսզի սովորական ժամանակին դիմե յուր գործին։ Պետրոսը, որ յուր տարտամ և անորոշ վիճակի պատճառով անհանգիստ էր և աշխատում էր ժամ առաջ իմանալ, թե ինչո՞վ պիտի վերջանա յուր վերադարձի խորհրդավոր պատմությունը, հետևյալ օրը նույնպես վաղ զարթնեց, պատրաստվեցավ և դիմեց հորեղբոր մոտ։

Առանց կողմնակի հարցեր շոշափելու՝ նա ուղղակի յուր գործից սկսավ։

—Սիրելի հորեղբայր, ինչպես ձեզ նամակով գրած էի, գիմնազիոնը ավարտելուց ետ ես պետք է գնայի համալսարան։ Դրա համար ես ձեզանից փող խնդրեցի, բայց դուք հեռագրեցիք