Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեկուզ մինչև աշխարհի վերջը,— ջերմությամբ պատասխանեց երիտասարդը, առանց ըմբռնելու Սիմբրյանից լսածի միտքը և շտապեց դեպի առաջ։

— Ո՞ւր ես վազում, խելագար,— բացականչեց Սիմբրյանը նրա թևից քաշելով,— քեզ ասում եմ, թե դա իմ քրոջ աղջիկն է։

Մաշտոցյանը ետ դարձավ և սկսավ զարմացած աչքերով նայել Սիմբրյանի վերա։ Նա կարծես չէր հավատում նրա խոսքերին և պատրաստվում էր հանդիմանել նրան յուր ստախոսության համար։

— Դու դժվարանում ես հավատալ, այնպես չէ՞,— գուշակեց Սիմբրյանը։

— Այո՛, ես չեմ հավատում ձեզ,— պատասխանեց երիտասարդը վստահությամբ։

— Նայի՛ր, ուրեմն. ովքե՞ր են նրա մոտ կանգնած, իմ կինս և քույրս, դու հո՛ ճանաչում ես նրանց։

— Այո՛, նա խոսում է Ռոզա Անդրեևնայի հետ, իսկ նրա կողքին կանգնած է իշխանուհի Ագապյանը… Ուրեմն, ճշմարիտ որ նա ձեր քրոջ աղջիկն է։

— Այժմ հավատո՞ւմ եք ինձ։

— Այո՛, բայց մի՞թե այս օրիորդի ձեռքն էիք խոստանում ինձ։

— Նույնիսկ այդ օրիորդի։

— Օ՜հ, եթե արդարև դուք կամենում եք դրանով բախտավորեցնել ինձ, ես հավիտյան երախտագետ կլինեմ դեպի ձեզ,— ջերմությամբ բացականչեց երիտասարդը և ամուր—ամուր սեղմեց Սիմբրյանի ձեռքը։

— Դուք ցանկանում եք Ամալիայի հետ ծանոթանալ, այնպես չէ՞ ։

— Կյանքս կտայի դրա համար։

— Գնանք ուրեմն,— ասաց Սիմբրյանը,— ես քեզ կներկայացնեմ իմ քրոջը և քեռորդուն։ Եվ նրանք երկուսը միասին դիմեցին դեպի նրանց։

Քիչ ժամանակից ետ պարոն Արսեն Մաշտոցյանը ճեմում էր դահլիճի մեջ գեղեցիկ իշխանուհու հետ միասին և քաղցր զրուցատրությամբ զբաղեցնում էր նրան։ Իշխանուհի Դարիան