Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— զայրացած պատասխանեց Պետրոսը և առանց յուր խոսակցին ողջունելու հեռացավ նրանից։

— Չմոռանաք իմ խորհուրդը, Պետրոս֊բեկ, չմոռանաք իմ խորհուրդը — ձայն տվեց երիտասարդի հետևից բարեկարգիչը և վերադարձավ առաջնորդարան։

ԼԳ

ՍՐԲԱԶԱՆԻ ԲԱՌԱՐԱՆԸ

Վերադառնալով տուն` Պետրոսը հայտնեց յուրայիններրին, որ առաջնորդը արդեն վերջնական հրաման է արձակել իրենց պսակը արգիլելու համար և պատմեց բարեկարգիչ հոր խոստովանաբար իրեն հետ խոսածները և նրա տված խորհուրդները։

Երկու լուրերն էլ հուսահատեցնելու չափ տխրեցրին Աստղիկին։ Մինչև այն, նա հույս էր տածում յուր սրտում, թե գուցե դեռ կհաջողվի տեր Գարեգինին հրաման ստանալ օրինական ճանապարհով, որովհետև վերջին անգամ նա ասաց, թե` «ես իմ բոլոր ուժս գործ կդնեմ, որ այս արժանավոր միությունը չխափանվի բայց այժմ այլևս հույս չմնաց, թե նա կկարողանար օգնել գործի հաջողությանը, որովհետև առաջնորդը արձակել էր արդեն յուր անդարձ հրամանը։ Բարեկարգչի տված խորհուրդը, ճշմարիտ է, աներկևան էր կացուցանում գործի հաջողությունը, բայց օրիորդը մի վայրկյան անգամ չէր կարողանում հավատալ, թե Պետրոսը թույլ կտար իրեն երբևիցե այդ ճանապարհով հաջողություն ձեռք բերելու, մանավանդ որ մեջտեղ հորեղբայր Թովմասի հետ հաշտվելու խնդիրը կար, որ ինքըստինքյան մի անիրագործելի առաջարկություն էր։

Բայց տիկին Հռիփսիմեի վերա բոլորովին հակառակ ազդեցություն արավ Պետրոսի հայտնությունը. նա շատ ուրախացավ լսելով բարեկարգչի տված խորհուրդը։

— Այդ մի շատ խելոք առաջարկություն է, Պետրե, ասաց տիկինը որդուն,— դու պետք է անպատճառ հաշտվես