Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թուղթ ստորագրելու, ես իմ ստորագրությունը երկու ձեռքով կտամ նրանց»,— ավելացրեց տեր հայրը։

Տեր Ստեփանը մինչև անգամ հայտնեց, թե այս բոլոր դժվարությունները փող կորզելու նպատակով են առաջ բերում քահանաները և թե այսքան անողոք չէին լինիլ Պետրոսի վերաբերությամբ, եթե նա հարուստ հորեղբայր չունենար, «Բայց ես մասնակից չեմ դրանց մեղքերին,— ասաց նա մի անշահասեր քահանայի անկեղծությամբ.— ո՜ւմ ինչ կամենում ես, տուր, որդի, ես պահանջող մարդ չեմ. և չեմ էլ վարանիլ իմ սեփական ձեռքով ձեր պսակի հրամանագիրը ստորագրելու, միայն թե այդ հրամանագիրը ինձանից առաջ ստորագրած լինին գոնե չորս կամ հինգ քահանաներ»։

Սակայն հայր բարեկարգիչը հասկացրեց Պետրոսին, որ քահանաները միայն իրեն հաճոյանալու համար են այդպիսի պատասխաններ տվել և թե նրանք երբեք էլ չեն ժողովվիլ միասին համախոսական թուղթ ստորագրելու.— «Մինչև անգամ եթե այդ չորս քահանաները համաձայնվին,— ավելացրեց բարեկարգիչը.— այսուամենայնիվ տեր Սարգիսը, որ գլխավոր հակառակորդն է, երբեք չպիտի համաձայնի, որովհետև նա այդ հակառակության մեջ մյուս քահանաներից ավելի ընդարձակ շահեր ունի»:

— Ի՞նչ ընդարձակ շահեր,— հետաքրքրությամբ հարցրեց Պետրոսը։

— Այդ մի գաղտնիք է, որ ես այսօր ձեզ բանալ չեմ կարող։

— Բայց եթե ձեզ ազնիվ խոսք տայի ոչ ոքին այդ մասին ոչինչ չխոսելու։

— Այն ժամանակ դարձյալ ես չէի կարող ձեր հետաքրրքրությունը գոհացնել։

— Ի՞նչ է պատճառը, որ դուք այդ աստիճան պաշտպանում եք նրան։

— Պաշտպանե՞լ՝ երբեք, թայց մենք վախենում ենք նրանից, որովհետև նրա համեստ կերպարանքի տակ դևերն են գործում։ Եվ եթե դուք կարողանայիք միմիայն նրան համոզել չհակառակել ինձ, այն ժամանակ ես կխոստանայի