Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կայծակնահար… ամեն տարի քանիսի՞ն է խփում այդ կրակը՜ հենց այս սարերում։

Ես նոր սկսա խորհել գլխավոր վտանգի մասին, որ էր՛ փոթորկի ժամանակ ամպրոպների այդ հայրենիքում գտնվելը։ Բայց ավա՜ղ, ես աղոթել չկարողացա։ Ինձ պակասում էր Պետոյի հավատքն ու ջերմեռանդությունը։ Եվ հենց այդ պատճառով սկսա մտածել թե` ո՛ր դեպքում է մարդ ավելի երջանիկ. արդյոք ա՜յն, երբ հաստատ գիտե թե ինչով է անձրևից հետո ծիածանը կապում. թե ա՜յն, երբ հիշում է աստուծո ուխտը Նոյի հետ և հավատով աղոթում…

Ավելի առաջ գնալով մենք մտնում էինք գրեթե նոր աշխարհ։ Օդն այստեղ ավելի պայծառ, արևն ավելի փայլուն, իսկ սղոխները` փչում էին անուշ։ Եթե հեռվից չերևեին այն անտառապատ լեռները, որոնցից մենք նոր էինք իջել և որոնց վրա տեղ֊տեղ, թանձր ծուխի պես դեռ նստած էր մառախուպը, մենք փոքր առաջ կրած մեր նեղությունը երազ կկարծեինք։ Սակայն այսպես է Սյունյաց գեղեցիկ երկիրը։ Մի տեղ տիրում է անձրև, աղմուկ ու փոթորիկ, մյուս տեղ պայծառ արև, ջինջ կապուտակ և քաղցր հովեր։ Արևը գնալով տաքանում և մեր թրջված շորերը ցամաքեցնում էր։

Ահա վերջապես և Ուզուն֊Դարան (երկայն ձոր)։ նա ձգվում է երկու կողմից բարձրացող շղթայաշար լեռների միջով, մի քանի փարսախ երկարությամբ, երբեմն ուղղաձիգ և երբեմն աջ ու ձախ կոտորելով։ Նրան ակոսում է մի փոքրիկ գետակ, որը սակայն ահարկու և անանցանելի է դառնում գարնան վերջերում, երբ սարերի ձյուները, հալչելով աղբյուրանում են դեպի ցած։ Մեր անցնելու ժամանակ նույնպես նա հորդ էր և նորեկ անձրևից պղտորած, Իսկ նրա խոխոջը կիրճի մի քանի տեղերում փոխվում էր Խուլ որոտման։ ճանապարհն անցնում էր այդ գետակի երկարությամբ, և երբեմն նրա երկու կողմից բարձրացող սարերի դժվարագնաց լանջերով։ Տեղ֊տեղ այդ հանդիպակաց սարերն այնպես էին միմյանց մոտենում, որ կարծես հսկայական պատվարներ էին իրար դեմ կանգնած, և նրանց