Երեք օր էր, որ չէի տեսել քույր-Աննային: Այդ բոլոր ժամանակը շրջում էի գյուղի մոտակա անտառներն ու լեռները տեր-հոր կրտսեր որդու՝ Հակոբի հետ։ Մենք որսում էինք։ Այդ զբաղմունքը այնքան էր ինձ գրավել, որ ես որոշել էի այսօր ևս լեռներում անցցնել գնալով ավելի հեռավոր կողմեր։ Բայց Հակոբը չկամեցավ ինձ ընկերանալ՝ առարկելով, թե կյուրակե լինելու պատճառով, չէ կարող գյուղից հեռանալ։— «Պետք է եկեղեցի գնանք պատարագ լսենք»,— ասում էր նա։ Իսկ ես այդ օրվա կյուրակի ինելը մոռացել էի։
Հարկ չկա ասել, որ յուր ժամանակին եկեղեցումն էի։ Ի՞նչ զվարճություն կարող է գերակշռել քույր-Աննայի և նրա խմբի հրաշալի եգեցողությունը լսելու հաճույքին։
Պատարագը վերջանալուց հետո, դուրս եկա եկեղեցու բակն, ուր պատահեցի վարժապետ Պետրոսին։ Ինձ ողջունելուց հետո նա հայտնեց, թե քույր-Աննան մի քանի անգամ հարցրել է իմ մասին և անհանգիստ է եղել, որ այսքան ժամանակ չեմ երևացել։ «Նա կարծում էր, թե հիվանդ եք,— շարունակեց Պետրոսը,— բայց ես եկա և տեր-հորից իմացա, որ որսորդության եք գնացել»։
— Այո, կամենում էի ծանոթանալ ձեր լեռներին,— ասացի ես,— բայց ի՞նչպես է քույր-Աննայի առողջությունը։
— Փառք աստուծո, նա միշտ առողջ է և այդ մեզ շատ է ուրախացնում,— պատասխանեց Պետրոսը այնպիսի մի եղանակով, որ կարծես ամենասիրելի մոր համար է խոսում:
Մենք զրուցելով առաջացանք դեպի ուսումնարանի բակը, ուր Պետրոսը ներողություն խնդրելով, բաժանվեց ինձանից, որովհետև աշակերտները եկեղեցուց եկել էին ուսումնարան, պետք էր արձակել նրանց։
Շուտով երևաց և քույր-Աննան, որ սիրով ու մտերմաբար ինձ ողջունելուց հետո, մեղադրեց, որ իմ պարտքը չեմ կատարում՝ այցելելով իրեն ամեն օր։
— Գիտե՞ք, չի վայելիլ որ ես ձեզ պտրեմ,— նկատեց նա անկեղծորեն.— դուք երիտասարդ եք և ավելի ազատ,