Էջ:Muratsan, vol. 2.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամալիան դեպի մայրը դիմելով,— անպտճառ նա է այդ մասին խոսացել փողոցում և լսողները տարածել են ամեն տեղ։

— Հանգիստ եղի՛ր, աղջիկս, իմ եղբայրը այդ մասին խոսել չէր կարող, քանի որ այդ առթիվ մեզ մոտ խոսք ու զրույց չէ եղել,— խորհրդավոր ձայնով և ակնարկությամբ խրատեց մայրն աղջկան,— ի՞նչ հարկ կա վրդովվելու մի հնարած լուրի համար. բոլոր աշխարհքն էլ գիտե, որ իշխան Լևոն Ադապյանի աղջիկը մի փերեզակի որդուն ամուսին չի դառնալ, որքան էլ որ նա հարուստ լինի։ Ւսկ ձեզ, իշխան,— դարձավ նա դեպի ուսուցիչը,— խնդրում եմ հերքել ձեր շրջաններում այդ լուրի ճշմարտությունը։ Մենք թշնամիներ շատ ունենք և այդ զրպարտությունն անշուշտ նրանցից մեկի գործն է։

Այս ասելով իշխանուհին հեռացավ, կամենալով ժամանակ տալ սրտացավ ուսուցչին պարապել յուր աշակերտուհու հետ։

Անցյալ դասերի մի քանի կրկնություններից ետ, որոնք տեղի ունեցան մայր իշխանուհուն ապահովեցնելու համար, իշխան Պլատոնը կրկին հետամուտ եղավ իրեն հետաքրքրող ճշմարտությանը։

— Ամալիա, ստո՞ւյգ է արդյոք իմ լսածների վերաբերությամբ ձեր մոր տված հերքումը, ասացեք ինձ ճիշտը, որովհետև, ինքներդ գիտեք, որ ձեր ապագա բախտավորության խնդիրը վաղուց իմ հոգածության առարկան է դարձած։

Ամալիան չպատասխանեց։

— Օրիորդ, մի ծածկեք ինձանից ճշմարտությունը,— թախանձեց ուսուցիչը,— անհրաժեշտ է, որ ես այն այսօր ևեթ իմանամ, որովհետև կա մի վճիռ, որի լավ կամ վատ վախճանը պիտի որոշե ձեր բախտը։

Օրիորդը սկսավ տարուբերվիլ. նա վախենում էր, թե մի գուցե յուր համառությամբ փչացներ մի գործ, որ արդարև մեծ բախտ պիտի ստեղծեր յուր համար։

— Իմ մոր հերքումը ճշմարիտ է միայն իմ վերաբերությամբ,— պատասխանեց վերջապես Ամալիան, — Բայց ճշմարիտ չէ իմ մորեղբոր վերաբերությամբ։ Նա արդարև առաջրկել է