էր խիստ անուշ և թռչունները ճռվողում էին ծառերի մեջ: Նստելով առվի մոտ ընկած մամռապատ ու հանգիստ ժայռերից մեկի վրա, աչքերս սևեռեցի հեզասահ ալիքներին, որոնց մեջ իրոք տեսնում էի մտքերիս հարազատ պատկերը: Դրանք երկուսն էլ հարազատ ու հեղհեղուկ, միշտ միմյանց հրելով և միմյանց թևակոխելով՝ շարունակ դիմում էին առաջ, առանց գիտենալու թե ո՞ւր են գնում, ո՞ւր է իրենց հանգիստը և ու՞ր վախճանը… Չգիտեմ ախորժ հո՞վը, թե հոգնածությունը քիչ հետո մի տեսակ թմրություն բերին վրաս, ուստի գլուխս ժայռին դնելով կամեցա մի փոքր նիրհել և սակայն շուտով քաղցր քուն մտա: Քանի՞ ժամ անցավ, չգիտեմ, միայն թե երբ արթնացա շուրջս արդեն մութ էր, աստղերը փայլում էին և լուսնի սկավառակը հուշիկ բարձրանում էր լեռների ետևից։ Տեղիցս բարձրանալու ժամանակ զգացի, որ մրսել եմ, որովհետև մեջքս ու թիկունքս սառել էին տախտակի պես։ Վերադառնալով տուն, անհանգիստ դրության մեջ գտա սպասուհուս, որ իմ վերադարձը զբոսանքից՝ չէր տեսած այդքան ուշ: Ես նրան հայտնեցի, թե քնով էի անցել առվի ափին, սառը ժայռերի վրա։ Բարի կինը վախեցավ և գուշակեց, որ անշուշտ ցուրտ առած պիտի լինիմ, ուստի խորհուրդ տվավ շտապել, կարելվույն չափ շուտ պառկել և քրտնել։ Բայց ես զանց արի նրա խորհուրդը։ Կյանքն այլևս ինձ համար գրավիչ ոչինչ չուներ։ Ուրեմն, հարկ էլ չկար նրա պահպանության համար հոգալ։ Հետևյալ առավոտ շատ թույլ էի տեսնում ինձ. մարմինս կարծես ջարդված էր։ Իսկ երրորդ օրը, սաստիկ գլխացավն ու ջերմախտի նշանները համոզեցին ինձ, որ արդեն վտանգավոր հիվանդության բռան մեջ եմ… Սակայն այդ համոզմունքն ինձ չտխրեցրեց։ Ընդհակառակը, մի թաքուն ուրախություն զգացի, մտածելով թե' գուցե այս նորաբաց ճանապարհով ազատվիմ իմ հոգեկան բազմաթիվ վշտերից։— Դուք, իհարկե, այս տողերը կարդալով նախատում եք ինձ իմ փոքրոգի մտածությանց համար, բայց ես արդեն ձեզ ասել եմ թե՝ անկեղծորեն պիտի խոստովանիմ իմ կրածն ու զգացածը։— Եվ ահա այսպես, ես հիվանդացա թոքերի սաստիկ բորբոքումով։ Քահանան, իմ սաներն ու նրանց ծնողները շրջապատեցին ինձ իրենց կարեկից հոգատարությամբ, բայց և այնպես չգիտեին
Էջ:Muratsan, vol. 2.djvu/465
Արտաքին տեսք