Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց հետ։ Եվ որովհետև նա ի բնե քաշվելու և ակնածելու սովորություն չուներ, ուստի կարիք էլ չունեցավ մի բարեկամի, որ ծանոթացներ իրեն այդ ուսուցիչների հետ:

Չէ՞ որ նրանք ամեն տեղ էլ հասարակաց բարեկամներ են։ Շաշյանն ամենին էլ զատ-զատ այցելեց և բոլորի հետ բարեկամացավ։ Այնուհետև նա հայոց ուսուցչական խմբի անհրաժեշտ արբանյակը դարձավ։ Եվ որովհետև այդ ուսուցիչները բոլորն էլ գրեթե օտարականներ էին, ուստի Մանուկը շատ բաներում օգնում էր նրանց։

Այսպես, օրինակ, եթե մեկը ծառա չէր ունենում, նա նրա համար գտնում էր. եթե ծառան շուտ չէր ճարվում, ինքը մի քանի օր բանը յոլա էր տանում՝ գնելով վարժապետի, համար հաց, միս, գինի և այլն։ Շատ անգամ էլ մի թեթև խորոված էր անում կամ մի ձվածեղ պատրաստում (իհարկե ընկերաբար)։ Եթե հարկավոր էր լինում վարժապետի համար հագուստ, կոշիկ կամ մի ուրիշ բան պատվիրել, նա իսկույն գնում էր հրավիրելու քաղաքի ամենալավ դերձակին կամ կոշկակարին։ Եթե վարժապետները ցանկանում էիե մի օր ձի նստել և քաղաքի շրջականերում զբոսնել, նա վազում ու բոլորի համար ձիաներ էր վարձում. եթե կամենում էին մոտակա աղբյուրներում քեֆ անել, նա ամեն ինչ վաղ առավոտվանից պատրաստում էր և աղբյուրի հովանավոր ծառերի տակ սպասում վարժապետներին։

Պ. Շաշյանը մեծ ծառայություններ էր անում ուսուցչական խմբին մանավանդ, եթե վերջինս երբևիցե մտածում էր մի գրական երեկույթ կամ ներկայացում հաջողեցնելու վրա։ Այդպիսի Ժամանակ Շաշյանի եռանդը կրկնապատկվում էր։ Նա վազում էր աջ ու ձախ, պատվերներ տալիս, պատվերներ էր ընդունում, հանձնարարություններ էր կատարում, անարգել և առանց քաշվելու մտնում էր ինչպես ծանոթի, նույնպես և անծանոթի տունը, ժամերով այս ու այն խանութի առաջ կանգնած խոսում, խնդրում, թախանձում էր և ամենքին անխտիր տոմսակ էր վաճառում։ Շատ տեղերից նրան վռնդում էին, շատերը կռվում էին հետը և կամ հանդիմանում նրան, բայց նա այդ բաներից ոչ վրրդովվում և ոչ հուսահատվում էր, այլ սկսածը տոկունությամբ