Էջ:Muratsan, vol. 3.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


գիտության ու լուսավորության զինվորներին վայել չէ կարծեմ այդ օրինակով խոսել,— համեստությամբ նկատեց Սարյանը:

— Այդ մենք էլ գիտենք, բայց անկարելին չեք կարող կարելի դարձնել. մեր ժողովրդի խելքն ու միտքը ամուլ է. նրա արտադրածն ահա՛ այս է, ինչ որ տեսնում եք։ Մենք հո չենք կարող բոլոր թերթը մեր սեփական գրվածքներով լցնել։

Սարյանը լռեց և սկսեց մտածել։

— Ուրեմն առաջիկա համարի համար ընտրեցեք այս նյութերից մի քանի բան։

— Թույց տվեք, որ առաջիկա համարի համար ինքս նյութ պատրաստեմ,— գեղեցիկ համարձակությամբ առաջարկեց Սարյանը։

— Դո՞ւք։

— Այո՛:

— Միայնա՞կ։

— Ա՛յո, միայնակ, կամենում եմ ուժս փորձել։

— Պատրաստեցեք, եթե կարող եք. դա մի սյուպրիզը կլինի մեր խմբագրության համար,— ասաց Մոմճյանը ծիծաղելով:

— Մանավանդ, եթե ձեր դրած ամեն մի հոդվածի տակ զատ-զատ ստորագրություններ դնեք,— նկատեց Շաշյանը։

— Ես հոդվածները կպատրաստեմ, իսկ պարոն Մոմճյանը թող հարմար դատած ստորագրությունները դնե,— պատասխանեց Սարյանը և նույն րոպեից էլ գործի սկսավ։

Երկու օրից ետ լույս տեսավ «Փնջիկի»֊ի սպասված համարը, որի խմբագրականը միայն Մոմճյանինն էր, իսկ մյուս հոդվածները Սարյանինը։ Համարն աղմուկ հանեց։ Թե՛ բաժանորդները և թե՛ խմբագրության բարեկամները գոհությամբ նկատեցին թերթի մեջ եղած արժանավոր փոփոխությունը և համակրական խոսքերով ու նամակներով շնորհավորեցին խմբագրին, նրա նոր աշխատակիցների մասնակցությունը։

Մոմճյանն այս անգամ վերջնականապես համոզվեց, որ յուր գյուտն աննման և անզուգական է։ Եվ վախենալով, թե մի՛ գուցե այնուհետև մյուս խմբագրությունները աշխատեին հեռացնել իրենից այդ տաղանդավոր երիտասարդին, որը