Էջ:Muratsan, vol. 3.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


օժտված էր հրապարակախոսական ասպարեզում գործելու ամեն բարեմասնություններով, մտածեց մի ամուր և անլուծանելի հանգույցով կապել նրան «Փնջիկ»֊ի խմբագրության հետ։ Դրա համար նա երկար չմտտծեց: «Մտերիմների ընկերությունից» ստացած հրահանգի մեջ կային հոեդվածներ, որոնք սովորեցնում էին նրան ցանկացած մարդուն «անլուծանելի հանգույցով» կապելու միջոցները։ Նա թերթեց այդ հրահանգը և ընտրեց հարմարագույն միջոցը։

Բայց, իհարկե, այդ մասին ոչ ոքի ոչինչ չհայտնեց, որովհետև դեռ «Մտերիմների ընկերության» աշակերտ եղած ժամանակից գիտեր, որ մի բարեկամի գաղտնիք հայտնելը տասը թշնամու հայտնել կնշանակե։

Այսուամենայնիվ, որոշյալ միջոցը միայնակ գործադրել չէր կարող, նա ստիպված էր գոնե խմբագիր Շաշյանին գործակցության հրավիրելու։ Այս պատճառով առաջարկեց նրան խոսել տանտիրուհու հետ, որ յուր բնակարանին կից սենյակը զիջանե Սարյանին։

— Այդ սենյակում Մովսիսյանն է ապրում և հազիվ թե տիկին Մարթան հեռացնե նրան,— ասաց Շաշյանը։

— Ի՞նչ կնշանակե հազիվ թե. չէ՞ որ նրա համար միևնույն է, թե ով է յուր սենյակում ապրում. բավական է, որ վարձը ժամանակին վճարե:

— Ոչ. միևնույն չէ. Մովսիսյանին նա մի փոքր առավելություն է տալիս։

—Պատճա՞ռը։

— Պատճառը այն է, որ օրիորդ Շուշանը սիրում է Մովսիսյանին։

— Մի՞թե։

— Ինչպես չէ։

— Իսկ տիկին Մարթան համակրո՞ւմ է այդ բանին։

— Անշուշտ։ Չէ՞ որ մեր ասելով նա Մովսիսյանին հարուստ մարդու որդի է ճանաչում։

Մոմճյանը լռեց և ձեռքը դեպի ճակատը տանելով սկսեց մտածել։ Նա կարծես աշխատում էր մտաբերել մի բան, որը վաղուց մոռացել էր։

— Չե՞ք հիշում, արդյոք, Մովսիսյանի մասին ե՞ս