Էջ:Muratsan, vol. 3.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Պարոն Մարտիրոս, դուք, կարծեմ, ավելորդ բաներ շատ եք խոսում,— ընդհատեց ծերունուն Մոմճյանը:

— Բավական է, բավական է, լռեցեք,— գլխարկը օդի մեջ շարժելով ձայնակցեց նրան երիտասարդ Վանոն:

— Վա, էստի էկիլ ինք ննդրություն անի՞նք, թե՞ քարոզ լսինք,— վրա բերեց Չաչանակը։

— Ուստա, դուն էլ պաովիլ իս ու խոսածնիդ լիս հասկանում,— խոսեց վերջապես Սոսոյի տղա Ծղալոբը։

Մի քանի ուրիշներն էլ միևնույն բացականչությունները արին:

ճոն Մարտիրոսը զայրացավ. նա մի քանի քայլ դարձյալ առաջացավ և յուր բարկությամբ լի աչքերը խոսողների վրա սևեռելով ազդու ձայնով բացականչեց։

— Գանա դուք ուզում իք, վուր ճոն Մարտիրոսը ձիր առջևը սուս կենա՞. ուզում իք, վուր յիս սուտն ու խափեբայութինը տեսնիմ ու չխոսի՞մ. էգեղեցին գա՞նա ձիր հոր մուլքն է, վուր ինձ միջիցը դուս անի՞ք. գանա յիս, վուր պառվիլ իմ, ուժեմես ննկի՞լ իմ, հինց գիդի՞ք, թե խելքս կորցրիլ ի՞մ, չէ, ախպրտինք, չէ, յանղլիշ իք։ Դուք, կուլի վուր չիմանաք. ջեհիլնիր իք. ամա ձիր դեդեքն ու մամեքը լավ կուիշին, որ ճոն Մարտիրուզը էն Մարտիրուզն է, վուր քառասուն տարի առաջ ֆարմասոն Ակոփին էս քարափեմեն դվիր գլորեց, ու Քուռումը խեղդից, չուն նա մեր լուսավորչի սուրփ էգեղեցին վատաբանիլ էր. ճոն Մարտիրուզը չի համփիրի, վուր ձիզ պես մարթիքը ձիր էս սուրփ էգեղեցու պատիվը չճանչնան ու էգեղեցու մեջը օյինբաղութիննիր սարքին...

— Վիրչն ասա, վիրչը, ուստա Մարտիրուզ, ախար ուշանում ինք,— ընդհատեց ճոնին մի արհեստավոր։

— Վիրչն էն տո օղորմելի, վուր ձիզ պես մարթկերանց էս շլապավուր ուսումնականնիրը ձեռք ին գցի. վիրչն էն է, վուր, ձիզ պես խեղճ, անմեղ ու քրիստոնյա փիշաքարներուն խելքերեմեն հանիլ ին ու վուր թենն ուզում ին էնդի ին քաշ տալի, ու դուք էլ մե չիք հարցնում, թե դժո՞ւղքն ին տանում ձիզ, թե արքայութինը։ Ախար ո՞վ է տեսի, վուր էս սուրփ էգեղեցումը, էս սուրփ սեղանի առչիվը մշակ ու փեշաքար մարթը սուտ ասե ան սուտ մոգոնե... էս դիփ դուք իք