Էջ:Muratsan, vol. 3.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ներկած։ Դա Թորոսյանի գրասենյակի գանձարանն էր:Այս մեծ սեղանի և երկաթե սնդուկի մոտ նստած էր միջին հասակով, նիհար կազմվածքով, փոքր֊ինչ դեղնած, բայց գրավի, դեմքով մի երիտասարդ, որր, ըստ երևույթին, Թորոսյանի գանձապահն էր, և այդ միջոցին զբաղված էր հաշվարարությամբ։ Նա անընդհատ համրիչը շխշխկացնելով զանազան գումարումներ և հանումներ էր անում և արտադրությունները թղթի վքա մատիտով նշանակում։

Եթե հաշվի առնենք նաև այն հասարակ փայտե սեղանը, որի վրա ամրացված էր նամակներ օրինակելու մեքենան, փոքրիկ և նեղ պահարանը, որի մեջ շարված էին հին ու նոր հաշվեմատյաններ, վեց հատ Վիեննայի աթոռները, որոնք ծառայում էին գրասենյակը շնորհ բերող հյուրերին և պատերից կախած 10 —12 հատ թղթապանակները, որոնց մեջ պղնձե կարթերով ամրացված էին զանազան տեղերից ստացված հաշիվները, հաշվեցույցները, հաշվեկշիռները, ստացականները, շրջաբերականները և այլն, և այլն, դրանով նկարագրած կլինինք Թորոսյանի գրասենյակը յուր բոլոր պարունակությամբ:

Երբ Սարյանը ներս մտավ, գրասենյակի մեջ տիրում էր խորին լռություն, որն ընդհատվում էր, միայն, գանձապահի համրիչի և հաշվապահներից մեկի գրչի ձայներով։ Պարոն Թորոսյանը, որ զբաղված էր նամակների ընթերցանությամբ և որը, առհասարակ, նեղանում էր եթե նամակներ գրելու կամ կարդալու միջոցին խանգարում էին իրեն և հենց այդ պատճառով էլ շատ անգամ ներս մտնողի վրա ուշադրություն չէր դարձնում և նույնիսկ նրա բարևը չէր ընդունում մինչև գործը չէր ավարտում, այս անգամ, դռան հանկարծական բացվելն ու ամուր փակվելը լսելով, գլուխը բարձրացրեց և խիստ ու անողոք հայացքով նայեց մտնողի վրա։

Թորոսյանը, առհասարակ, քաղցր աչքով չէր նայում յուր գրասենյակը մտնող օտար մարդու երեսին, եթե նա վաճառականի, կամ առևտրական աշխարհի հետ կապ ունեցող մարդու չէր նմանում. իսկ եթե նշաններից երևար, որ այդ օտարը, մինչև անգամ, գրական կամ ազգային շրջաններին պատկանող մարդ է, այդպիսին այնպիսի մի սառը և անհյուրընկալ