Էջ:Muratsan, vol. 3.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


թախանձանքը, իբրև բարեկամի և մտերիմի, նա չկարողացավ մերժել։

— Ի՞նչ պիտի պատահի ինձ. բարեկամ տղա է, խնդրում է, ինչո՞ւ սիրտը կոտրեմ. արի գնամ. հետաքրքիր է այդ կյանքի հետ էլ ծանոթանալ։ Փորձության աշխարհն եմ մտել, թող առաջ գնամ։ Նորից հո չի պիտի սայթաքեմ, թող այս մարդկանց գաղտնիքներն էլ ուսումնասիրեմ, այդ ինձ օգուտ կարող է բերել և ոչ թե վնաս։ Վերջապես թող տեսնենք, թե մեր Թորոսյանը ի՞նչ տեսակ մարդու խնամքին է հանձնում ինձ..

Այս խորհրդածություններով յուր սիրտը ամրացնելով, մի երեկո նստեց Թաղարյանի առաջարկած կառքի մեջ և նրա հետ միասին սլացավ դեպի Կուկիա կոչված քաղաքամասի այգիները։

Ձմեռային Ժամանակ էր. երկինքը մութ և ամպամած. ձյունը մեղմով տեղալով հալչում էր հետզհետե և ջրի լճակներ կազմում․ փողոցների ոտով գնացողների անցուդարձը նվազել էր արդեն և միայն կառքերն էին ետ ու առաջ սլանում, և ջրի ու տիղմի ցայտյունները ցրվում աջ ու ձախ։

Այդպիսի խոնավ ու անհաճո եղանակներին Վահանը սիրում էր փակվել սենյակում և ընթերցանությամբ պարապել։ Նա չէր հավատում, թե կգտնվին մարդիկ, որոնք այդպիսի եղանակներում էլ զվարճության տեղեր կամ զբոսարաններ կհաճախեն։ Բայց այժմ տեսնելով իրեն երիտասարդ գանձապահի հետ կառքի մեջ նստած' զարմանում էր յուր անմտության վրա և ինքն իրեն նախատում։ Եվ որովհետև ճանապարհի երկարությունը ավելի էր գրգռում նրա դժգոհությունը, ուստի չկամենալով յուր ընկերոջը խանգարել, որոշեց վերադառնալ տուն։

— Սա արդեն չափազանց է, բարեկա՛մ, այսպիսի ժամանակ փողոցային սրիկաները միայն կարող են զվարճության ետևից ընկնել, ես չեմ կամենում քեզ ընկերանալ...— ասաց Վահանը Թաղարյանին և հրամայեց կառապանին կառքը կանգնեցնել։

— Ի՞նչ պատահեց քեզ, ա՛յ մարդ, հո չգժվեցա՞ր. զվարճության համար ապա ի՞նչ ժամանակ է հարկավոր. լավ ժամանակը գործ ենք կատարում, վատ ժամանակն էլ պիտի