Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաշվապահի օգնականի պաշտոնով։ Իսկ երբ մի առևտրական տան մեջ գանձապահն ու հաշվապահի օգնականը մտերիմ և խորհրդակից են միմյանց, այդ արդեն հաստատուն գրավական է նրանց երկուսի երջանկության (գանձապահի սիրած խոսքն էր այս)։

Հաշվապահի օգնականի պաշտոնը միշտ զբաղեցրել էր պարոն Թաղարյանին, որովհետև այդ պաշտոնի մեջ եղող անձի կամքից էր կախված զվարճությունների համար մեծ կամ փոքր գումարներով փողեր վերցնելու հնարավորությունը: Փողը, իհարկե, միշտ գանձապահի ձեռին էր լինում, նա կարող էր վերցնել նրանից որքան և երբ կամենար։ Բայց դրանով գործը չէր վերջանում. պետք է հաշվապահի օգնականն էլ այդ վերցրած փողերը կանոնավոր ձևով հաշիվների մեջ արձանագրեր և հանձներ հաշվապահին, որպեսզի նա էլ յուր կողմից գլխավոր գրքերի մեջ փոխադրելով սխալն ու ուղիղը հաշիվների ծովի մեջ անհետացներ...

Այն երիտասարդը, որ Սարյանից առաջ միևնույն պաշտոնի մեջ էր գտնվում, մտերիմ և հավատարիմ էր Թաղարյանին։ Բայց ի բնե զգույշ և հեռատես լինելով, մի երկու տարի գանձապահի հետ քեֆեր անելուց և առանձին յուր համար փոքրիկ ապահովություն կազմելուց ետ, որոշեց թողնել պաշտոնը, որպեսզի վտանգավոր գաղտնիքը հայտնված ժամանակ (որը, նրա կարծիքով, շատ չի պիտի ուշանար) ինքը պաշտոնի մեջ չգտնվեր և գանձապահի հանցանքներին մասնակից չճանաչվեր։ Այդ երիտասարդը յուր հեռանալու հայտարարությունն արդեն արել էր, երբ Սարյանը Թորոսյանի մոտ պաշտոն խնդրելու եկավ, և բարեհաջող հանգամանքի շնորհիվ էլ հաշվապահի օգնականի պաշտոն ստացավ։

Պարզ է, որ պաշտոնակից բարեկամի հեռանալուց ետ գանձապահը պիտի աշխատեր նրա հաջորդի հետ բարեկամություն հաստատելու, որպեսզի յուր երջանկությունը հարատև լիներ։ Այս նպատակով էլ, ինչպես տեսանք, նա մտերմացավ Սարյանի հետ և, մինչև անգամ, կարողացավ մասնակից անել նրան յուր սովորական զվարճություններից մեկին։ Բայց երբ տեսավ, որ Վահանը յուր ճանաչած փայտից չէ տաշված և