Էջ:Muratsan, vol. 3.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դուրս գալու։ Ես հիմար էի, սկզբում գլուխս խոնարհեցի սրա անիրավ պահանջների առաջ և այդպես էլ խոնարհած մնացի մինչև վերջը: Դրա հետևանքը եղավ այն, որ սկսեցի թաքուն զվարճությունների ետևից գնալ և վատ ընկերները փչացրին ինձ։ Նադիրյանը, ընդհակառակը, սկզբից իսկ ընդդիմացավ յուր պարոնին և շարունակ հակառակելով նրան՝ քո սիոած ճանապարհներովն առաջ գնաց։ Այսօր նա բանը այնտեղ է հասցրել, որ յուր պարոնի հետ միասին մյուս վաճառականներն էլ սկսել են քաշվել նրանից։ Եթե դու էլ միևնույն քաջությամբ գործդ շարունակես, Թորոսյանը կխոնարհվի քո հաստատուն կամքի առաջ։ Մենք և մեզանից առաջ այստեղ ծառայողները վատ ենք սովորեցրել նրան։ Շարունակ հնազանդվելով, շարունակ խոնարհվելով՝ կատարյալ բռնակալ ենք շինել նրան։ Այժմ եթե դու կամենաս, մեր բոլոր սխալները կուղղես։ Թորոսյանի նման քանի՜-քանի՜ անգութներ կան մեր այս առևտրական պարոնների մեջ և ինձ նման քանի՜֊քանի՜ ստրուկ գործակատարներ, որոնք անպիտան ընկերների ձեռք ընկնելով փչանում են։ Եթե դու և նադիրյանը հաստատապես դնեք ձեր մտքում, կարող եք միանգամից կերպարանափոխել այս բռնակալներին և մեզ էլ ազատել այս ստոր դրությունից։

Մի՞թե, կարծում ես, ես կամ իմ ընկերները, չենք հետաքրքրվում այն բաներով, ինչով որ դուք եք հետաքրքրվում։ Մի՞թե մենք չենք կամենում թատրոն հաճախել, լրագիր կարդալ, ընկերությունների մեջ անդամ գրվել, իբրև հայ՝ երևալ այս կամ այն ժողովներում, խոսք լսել, խելք սովորել և այլն, և այլն։ Բայց չենք կարողանում անել, որովհետև միանգամից ստրկացրել են մեզ։ Բայց եթե դուք ձեր սկսածը քաջությամբ շարունակեք, մենք էլ սիրտ կառնենք և ձեր ետևից կգնանք։ Այդպիսով դու և Նադիրյանը կդառնաք մեր այս սորուկ գործակատարների փրկիչը. իսկ Թորոսյանն այդ բանի համար քեզ ոչ մի զրկանք չի պատճառել, որովհետև ամոթ է մի առևտրականի համար զրկել յուր ազգակցին այդպիսի դատարկ բաների պատճառով։

Երիտասարդ Սարյանին խիստ բանավոր երևեցավ գանձապահի այս ճառը, որի մեջ թաքնված էր Թորոսյանի աչքում