Էջ:Muratsan, vol. 4.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

———————

Հասավ երեկոն։ Թագավորի դիտավորությունը հայտնի էր միայն Մարզպետունի իշխանին և Վահրամ սեպուհին։ Արքայի տված հրահանգի համաձայն նրանք կանչեցին իրանց մոտ թագավորի թիկնապահներից երկու երիտասարդների, որոնց հավատարմության ու քաջության վրա վստահություն ուներ ինքը թագավորը և հրամայեցին նրանց պատրաստ լինել թագավորին հետևելու։

Երբ մութը կոխեց և գիշերվա մի քանի ժամերն անցան, թագավորն ելավ յուր վրանից` ոտից ցգլուխ պողպատով զրահավորված։ Երկու քաջամարտիկ թիկնապահները, որոնք նույնպես զրահավորված էին երկաթով, մոտեցրին արքային յուր ամեհի նժույգը։

Թագավորը քսանամյա երիտասարդի թեթևությամբ թռավ ձիու վրա. թիկնապահները նույնպես աշտանակեցին իրանց նժույգները։

-Պետք է անցնենք ինչպես փոթորիկ։ Ո՛չ մարդ և n՛չ դև չպիտի մեզ դիմադրե։ Գնդերը պիտի ճեղքենք, վաշտերը կոխոտենք, կանգնածը գլորենք... Մի քառորդ Ժամից ետ Կուրի հովտում պիտի լինինք...-հրամայեց թագավորը և սուրը հանելով` «Օ՜ն ուրեմն, քաջերս», գոչեց ցած ձայնով և նժույգի կողերը խթելով` թռավ դեպի զառիվայրը։

Թիկնապահները սրարշավ հետևեցին նրան։

Մի քանի վայրկենից ետ երեք հեծյալներն անհայտացան խավարի մեջ։

Արքայի բախտից երկինքն ամպամած էր և լուսինն անհայտացած։ Հեռվից ոչ ոք չէր կարող նշմարել նրանց։

Ձորակի մեջ միայն ձիաների քայլատրոփը զարթեցրեց պահանորդ եգերացիներին, որոնք խմբովին հեծյալների առաջը բռնեցին։ Բայց թագավորի նժույգը և ահարկու սրի հարվածները ճեղքերին խումբը, իսկ թիկնապահների գոռոցը և