Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Նա զորք կուղարկե և այն ժամանակ, երբ հեռացած կլինիս, տեր։

-Բայց այդ ժամանակ նա չի կարող կալանավորել ինձ:

-Կկալանավորե և կկոտորե Այրիվանից միաբանությունը...-ծանրությամբ հարեց սրբազանը։

Կաթողիկոսը հասկացավ եպիսկոպոսի դիտողության նշանակությունը և լռեց։

-Բայց դու, սրբազան, մի վայրկյան առաջ ասացիր, թե ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր,-խոսեց կաթողիկոսը րոպեական լռությունից հետո։

-Այո՛, վեհափառ տեր, ասացի։

-Ուրեմն նա մեր կաթողիկոսարանն էլ կգրավե, եթե ինձ ձերբակալե:

-Անշուշտ։

-Եվ եթե ես այստեղ մնամ, այդ միևնույն է, թե մատնեմ ինձ Նսըրի դահիճներին։

Եպիսկոպոսը չպատասխանեց։

Այդ միջոցին հասավ կաթողիկոսարանի նվիրակը, որ Նսըրի կողմից հրավիրում էր կաթողիկոսին մայրաքաղաք։ Վեհափառն այլևս երկար խորհուրդների չսպասեց։ Նա որոշեց հեռանալ Գառնի։ Ուստի հրամայեց Գևորգ սարկավագին ձի նստել իսկույն և շտապել ամրոցը` բերդակալին ու թագուհուն յուր գալուստը հայտնելու։ Նա մտածում էր ելնել վանքից հենց միևնույն գիշերը, որովհետև համոզված էր, թե ոստիկանը, նվիրակի վերադառնալուց ետ, զորք կուղարկի անշուշտ իրան կալանավորելու համար։

Գևորգ սարկավագը փութաց վեհափառի հրամանը կատարելու։

Այդ լուրը հուզեց Այրիվանքի միաբանությանը: Շատերն սկսան տրտնջալ, բայց կաթողիկոսին դժգոհություն հայտնել չհամարձակվեցան, որովհետև տեսնում էին, որ դռան եպիսկոպոսը նույնպես լուռ է։ Այդ նշան էր, թե նա հույս չունե այլևս հայրապետի վրա ազդելու, որովհետև երկյուղն ամեն կողմից պաշարել էր նրան:

Կաթողիկոսի ձեռնարկությունը քաջալերում էին միայն