Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքը, որ պատիժ էր չափում իրան... բայց սխալվեցավ. նա չէր կարող կռվել աստուծո հետ: Եվ այդ էր պատճառը, որ վերջ ի վերջո ընկճվեց և ամոթահար փախավ յուր իսկ զորքերի ձեռքից։ Այժմ, ասում ես, Կաքավաքար նստած` մեղադրական է կարդում յուր իշխանների դեմ։ Բայց իզուր. նա իրավունք չունի մեղադրել ուրիշներին, նա ինքն է թե՛ յուր և թե՛ մեր դժբախտության պատճառը... Եվ անշուշտ ինքն էլ խոստովանում է այդ և, երևի, գուշակում, որ աստված այլևս չպիտի հաջողի յուր ոչ մի ձեռնարկությունը. այդ պատճառով ինքն իրան դատապարտել է անգործության...[1]

-Այդ բոլորը ճիշտ է, մեծափառ տիկին. բայդ ի՞նչ անենք այժմ, ձեռքերնիս ծալած նստե՞նք։ ՉԷ՞ որ երկիրս տագնապի մեջ է։

-Արեք, ինչ որ կարող եք։

-Կանենք. բայց դու մեզ պիտի օգնես։

-Ե՞ս։

-Այո՛, մեծափառ թագուհի։

-Ի՞նչ կարող եմ անել։ Քեզ ասացի, թե մի թշվառ կին եմ ես, ոչինչ մի պահանջեք ինձանից։

- Իսկ ես միայնակ կարո՞ղ եմ գործել։ Թագավորն անշարժ նստած է Կաքավաքարում. Աշոտ սպարապետն ամրացել է Բագարանում. Աբաս արքաեղբայրը քաշվել է Երազգավորս. Մոկաց տերն ու Անձևացյաց նահապետը պաշտպանում են միայն իրանց լեռները. Գագիկ Արծրունին Վասպուրականից դուրս հայություն չի ճանաչում, կաթողիկոսը փոխանակ միջնորդ լինելու և իշխանները համախմբելու, եկել, ապաստանել է Գառնիին. դու էլ ահա հրաժարվում ես գործակցությունից.

  1. Եւ յայնմ օրէ հետէ և անդր (յետ փախստեան յերեսաց Ցլիկն-Ամրամայ) ոչ յաջողեցան հետևանք արշաւանաց Աշոտի որպես երեկն և եռանդն։ Թուի ինձ եթե զողջախոհութիւնն զայն, զոր նախն էր ստացեալ, յանմաքուր բղջախոհութիւնն փոխարկեալ և զքաղցրութիւն պաշտամանն Աստուծոյ յանձնէ ի բաց վարատեալ և ըստ օրինակի Փարիսեցվոյն զամբարտաւան կամս կամեցուցեալ իւր, վասն այնորիկ թերևս դատապարտեալ անկանէր` ոչ ժամանեալ ի կատարս փրկութեան իւրոյ։
    Պատմ. Հովհ. Կաթ., եր. 175.