Էջ:Muratsan, vol. 4.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քո սառնությունը, ես մոռացա իմ ուխտն ու նպատակը. ես խաղալիք դարձա նախանձի խռովյալ ալիքներին, որոնք անգթաբար կոծում, հարվածում էին իմ թշվառ սիրտը... Այո բոլորի հետևանքը եղավ այն, որ դու հուսահատվելով` ոչ միայն Ոստան չվերադարձար, այլև Կաքավաբերդից ելնելով` եկար Սևան, խարազանազգեստ կրոնավորների հետ ապրելու...

Ես ճանաչեցի իմ սխալը. տեսա իմ անխորհուրդ վարմանց հետևանքը և չարաչար զղջացի. Բայց արդեն ուշ էր։ Միակ միջոցը իմ հանցանքը քավելու այն էր, որ ես հետևեցի քեզ, տեսնեի ամեն օր քո` դեպի ինձ ունեցած սառնությունը, դիտեի քո անտարբեր հայացքները և տանջվեի...։ Քանի՜-քանի՜ անգամ կամեցա մոտենալ և խոսել քեզ հետ, խոստովանել իմ հանցանքը և ներումն հայցել... Եվ սակայն դու շարունակ խույս էիր տալիս ինձանից, չէիր կամենում միայնակ ինձ հանդիպել, առանձնության մեջ իմ ձայնը լսել, իմ արտասուքը տեսնել... Օ՜, եթե գիտենայիր թե որքան տանջվել եմ ես...։

Ամիսներ անցան այսպես և ես չկարողացա դեռ քեզ հետ խոսելու մի վայրկյան գտնել։ Բայց երբ գուժկան հասավ այստեղ և Բյուրականի առումն ու կոտորածը գուժեց, ես սարսափեցի. կարծես երկնային մի շանթ հարվածեց իմ հոգին. ես հիշեցի իմ ուխտն ու որոշումը. հիշեցի իմ գործած հանցանքը... «Եթե նախանձի կիրքը ինձ չհաղթահարեր, Աշոտն այժմ յուր գա՛հի վրա կլիներ, հայոց զորքը նրա շուրջը կգտնվեր, իշխանները զինակից կլինեին, թշնամու դեմ արդեն բանակ կշարժվեր...», մտածեցի ես, և հուսահատությունը, քիչ մնաց, դեպի ծովակի խորը պիտի մղեր ինձ...: Բшյց հետո զգաստացա և որոշեցի գտնել քեզ անպատճառ քո միայնության մեջ և հարկ եղածը խոսել։ Այս է ահա՛ պատճառը, որ այժմ եկա քո մենավոր զբոսանքը խանգարելու։ Գուցե այս հետապնդությունը տհաճություն է պատճառում քեզ, բայց ես ստիպված այդ էի անելու, որովհետև վտանգը դռան մոտ է և հապաղել այլևս անկարելի է։

-Ի՞նչ է քո խնդիրն ինձանից, -հարցրեց թագավորը։

-Այն, որ վերադառնաս Ոստան, բազմես քո գահի վրա, փայլ տաս արքունյացդ, շուրջդ հավաքես ավագանին,