զորքն ու բանակը կարգավորես, թշնամու առաջն առնես, երկիրը տագնապից ազատեց...։
-Միով բանիվ, դու կամենում ես, որ Աշոտ֊Երկաթը թագավորե նորից։
-Այո՛, թագավորն այնպես, ինչպես որ թագավորում էր առաջ...
-Բարի է քո ցանկությունը, բայց կատարել նրան անկարող եմ ես։
-Ինչու՞։
-Պատճառները բազմաթիվ են։
-Ծանոթացրու ինձ այդ պատճառների հետ, եթե կարծում ես, թե դեռ անծանոթ եմ նրանց։
Թագավորը չպատասխանեց։ Նա դեմքը դեպի ծովակը դարձրած մտածում էր։
-Մի՞թե այդ պատճառներն ավելի զորավոր են քան Աշոտ֊Երկաթի կամքը,-խոսեց նորեն թագուհին, կամենալով արքայի ինքնասիրությունը գրգռել։
-Աշոտ-Երկաթի կա՞մքը... Օ՜, նա այժմ ավելի անզոր է՝ քան հովտի եղեգը, որին տատանում է նույնիսկ հովի շունչը։
-Ինչու՞ հուսահատեցնում ես ինձ, տեր իմ և թագավոր,-շշնջաց թագուհին սրտահույզ ձայնով։
-Քա՜վ, թե կամենամ քեզ հուսահատեցնել, ճշմարտությունն եմ խոստովանում։
-Բայց դու զորավոր էիր մի օր ինչպես անապատի առյուծը...
-Որի մռչյունը դող էր հանում դրացի գազանների սիրտը,-ընդհատեց թագավորը։
-Այո՛։
-Եվ սակայն առյուծն էլ տկարանում ու մեռնում է։
-Անշուշտ. բայց այդ այն ժամանակ, երբ անցնում է նրա տարիքը, երբ հասնում է ծերությունը։
-Իսկ երբ որսորդի երեքթևյանը հարվածում ու ջախջախում է նրա սի՞րտը։
-Ո՞ր աննկուն որսորդն արդյոք այդպես ուժգին