Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իշխանի աոաջին գործը եղավ այն, որ շուրջը ժողովե ուխտի զինվորներին և տեսնե, թե այս անհավասար կռվի մեջ ի՛նչ կորուստ է ունեցեք ինքը։

Նա համարեց բոլորին և ցավելով տեսավ, որ երեք հոգի պակասում էին յուրայիններից, նրանք ընկել էին կովի մեջ։

Այսուամենայնիվ, հաղթությունն այնքան մեծ ու փառավոր էր, որ այդ երեք հերոսների կորուստը ծանր վիշտ չպատճառեց նրանց։ Ինքը իշխանը սեպուհի և Գոռի հետ միասին որոնելով գտավ սպանված հերոսների մարմինները և իսկույն էլ հրամայեց վրաններից մեկի մեջ պատսպարել: Ապա կարգադրեցին, որ ամբոխը ժողովե ավարը մի կողմ, իսկ դիակները ծածկե հողով։

Իսկույն սկսան վրանները քակել, դիակները կապտել և ամեն ինչ ժողովելով բերել իշխանների մոտ։

Խուժանի այդ տենդային աշխատությունը դիտելով՝ Գևորգ իշխանը դարձավ սեպուհին՝

-Հիշո՞ւմ ես, Վահրամ, այն խոսքը որ ասացիր ինձ Գառնո դղյակում։

-Ի՞նչ խոսք,-հարցրեց սեպուհը։

-Այն, որ ասում էիր, թե «մի ծաղկով գարուն չի գալ»։

-Հիշում եմ։

-Է՞, ինչպե՞ս եղավ. մի ծաղկով գարուն բացվեցա՞վ թե ոչ։

-Օրհնյալ է աստված, բացվեցավ,-պատասխանեց սեպուհը և ժպիտը խաղաց նրա խոշոր դեմքի վրա։

Ը

ԾՈՎԱՄԱՐՏ

Մարզպետունի իշխանը յուր գիշերային հարձակումը հաջողությամբ պսակելուց ետ, սուրհանդակ ուղարկեց Սևան՝ արքայական դրոշի տարած հաղթությունը թագավորին ավետելու։

Նույնպիսի ավետյաց յուրով շտապեց Գառնի Գոռ իշխանիկը։ Գեղանի բերդակալուհին, որ դիտանոցից արդեն նշմարել էր ուրախության հայտարար դրոշը, դիմավորեց փեսացուին