Էջ:Muratsan, vol. 4.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


բազուկը չէր կարողացել Աշոտ-Երկաթին սպանելու չափ ուժով ձգել աղեղը...

-Օ՛հ, ինչպես անսիրտ ես դու, -մրմնջաց թագուհին, և այլևս համբերել չկարողանալով դուրս եկավ իսկույն սրահը և դռան մոտ կանգնած բարապանին հրամայեց՝ վազել վիրաբույժի ետևից։

Վերջինս եկավ. քննեց արքայի վերքը, որ լայն բացված էր նրա կողերի մեջ. լվացավ այն զգուշությամբ, և վրան դարմաններ դնելով՝ կապեց խնամքով։

Թագուհու հարցին թե՝

-Որքա՞ն վտանգավոր է նա, -պատասխանեց.

-Փառք աստուծո, արքայի կյանքին վտանգ չէ սպառնում։

Բայց երբ թագավորը առանձին առնելով հրամայեց նրան ճշմարիտը խոստովանել, նա ասաց.

-Հարվածող նետը, տեր արքա, թաթախված է եղել թույնի մեջ. վերքի արագ բորբոքումը ծանր ապագա է գուշակում։

Թագավորի դեմքի վրա փայլեց գոհության մի ժպիտ, որ սակայն զարմանք պատճառեց վիրաբույժին։

Թ

ՋՐԻՑ ՓԱԽՉՈՂԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ

Մարզպետունի իշխանը այնքան շատ էր զբաղված յուր նորագույն պատրաստություններով, որ մինչև անգամ օրեր անցրեց առանց Դվինից տեղեկություն առնելու, թե ինչ էր կատարվում այնտեղ։ Նա հավատացած էր, թե Բեշիրը Վեդիի հովտում կրած պարտությունից ետ՝ տակավին անշարժ նստած է Դվինում և թե առժամանակյա լռությունը պետք է վերադրել այն հանգամանքին, որ նա գաղտնի պատրաստություններ է տեսնում յուր վրա հարձակվելու։

Այս պատճառով ահա՝ իշխանը բավականացել էր միայն պահապաններ կարգելով Գեղա բերդի սահմաններում, որպեսզի