Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառներից է առաջացած։ Այդ իսկ պատճառով պայման էր դրել, և, ամենքին էլ պարզ ասում էր, թե «իմ Սահականույշը հարս կլինի ա՛յն իշխանին, որին նա ինքը կհավանե»։ Այս պայմանին նախապես և անտրտունջ համաձայնվում էր ամեն մի իշխան։ Բայց դու, հիշո՞ւմ ես, չհավանեցիր ո՛չ Սյունյաց Սմբատ իշխանին, ո՛չ արքաեղբայր Գուրգեն Արծրունուն, ո՛չ քաջ Ատոմ Անձևացուն, ո՛չ մոկաց տեր Գրիգորին և ո՛չ աղվանական զարմի որևէ մի սեպուհի։

-Հիշում եմ, այո՛, չհավանեցի և ոչ մեկին... Ես հպարտ էի այդ ժամանակ, ինչպես լեռան կրծքին բուսած բարձրաբուն կաղնին, որ արհամարհում է յուր կողերը քերող սղոխներն ու քամին, բայց որին վերջապես կործանում է բքաբեր հողմը... 0՜, ինչպե՜ս չարաչար պատժվեցա ես իմ հպարտության համար...։

-Թագուհի, եթե դու վրդովվում ես, ապա հրաման տուր, որ լռեմ։

-Չէ՛, Սեդա, խոսի՛ր, բայց այդքան հեռվից մի սկսիր։

-Այդպես հարկավոր է, սիրելի տիկին, ավելի լավ է` կարգով պատմել և ոչինչ չմոռանալ, քան շտապել և կարևորը չասել։

-Երևի դու կամենում ես, որ ես իմ ցանկացածները դեռ քեզանից չլսած քո՞ւն մտնեմ... այնպես չէ՞, Սեդա,-հարցրեց թագուհին ժպտալով։

-Ոչ, ես... բոլորը կպատմեմ...-դժվարանալով պատասխանեց Սեդան և նույնպես ժպտաց։

-Հասկացա, նպատակդ հասկացա... Բարեսիրտ կին, ինչպե՜ս շատ ես հոգում դու իմ մասին... բայց միևնույն է, ես չպիտի քնեմ այս գիշեր. ուրեմն պատմի՛ր` ինչ որ գիտես, ես սպասում եմ։

-Այդպես, սիրելի թագուհի, դու բոլոր փեսացուներին մերժեցիր, և մենք մնացինք շվարած։ Մայրդ դժգոհ էր, որ իշխանը ընտրության իրավունքը տվել էր քեզ։ Ես էլ, ի՛նչ մեղքս թաքցնեմ, համաձայն էի մեծ իշխանուհու հետ։ Բայց հայրդ գլուխը շարժեց և ասաց.-իմ Սահանույշը կգտնե յուր