Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղբայրները, պետք է ուրեմն նրանց տված տանջանքների վրեժը լուծես այս ձորում։ Քո զորքերն այս վայրկենին շրջապատված են իմ քաջերով. ո՛չ մի արաբացի ողջ չի ելնիլ այստեղից, եթե ես չկամենամ. ուստի իբրև փրկանք քո անձի և զորքերի` ես առաջարկում եմ, որ Դվին հասնելուդ պես ազատես իմ եղբայրները բանտից և վերադարձնես նրանց այստեղ։ Դրա համար ես պահանջում եմ, որ դու տաս ինձ երդման գիր, այլև պատանդներ քո գլխավոր իշխաններից։ Հակառակ դեպքում Դարվա այս ձորը գերեզման կդարձնեմ քո բանակի համար»։

Եվ իրա՛վ, արաբացոց բանակը վտանգի մեջ էր։ Սյունեցիք ստիպել էին նրանց կանգ առնել այնպիսի նեղ ձորում, որի մի մասը բռնած էր Երնջակա գետը, իսկ մյուս մասի վրա հազիվ զետեղվում էր արաբացոց այրուձին։ Երկու կողմից բարձրանում էին Դարվա լեռնալանջերը, որոնց ամբողջապես բռնած էին սյունեցիք։ Նրանց սպառնալից դիրքն ու դեմքերը սարսափ էին ազդում արաբացիներին։ Սրանք տեսնում էին, որ այդ քաջերը ժայռերի տարափով միայն կարող էին ջարդել իրանց մի ժամվա մեջ. իսկ իրանք փախչելու ոչ մի ելք չունեին։

Ոստիկանը նույնպես տեսնելով յուր վիճակը և հակառակորդի զորությունը, դիմեց իսկույն մահմեդականի հատուկ խորամանկության։ Նա սիրով ընդունեց իշխանի պատգամավորներին։ Համաձայնեցավ Դվին դառնալուն պես` ազատել իշխանի եղբայրները և դրա համար յուր կնիքով կնքած երդմնագիր, այլև պատանդներ տալ նրան։ Այս պատճառով իշխանն իջավ ոստիկանի բանակը, տեսնվեցավ նրա հետ բարեկամարար և խոստացված երդմնագիրն ու պատանդներն առնելով, տվավ Նսըրին թանկագին նվերներ և ուղեկցեց նրան մինչև Երնջակա սահմանը։

Բայց ոստիկանը շտապով Նախիջևանի գավառն անցնելով, մտավ Շարուր և ապա Ուրծաձոր, որոնք յուր կալվածներն էին համարվում, և այս վերջինում ասպատակել տվավ հայաբանակ գյուղերը, որովհետև դրանց բնակիչները աջակցություն էին ցույց տվել Մարզպետունուն։ Ի վերջո մուտ գործելով Դվին, ոչ միայն չազատեց Սյունյաց իշխաններին,