Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իշխանը և բոլոր հետևորդները բլրի վրա արձանացած դիտում էին հարազատների սրտաշարժ հանդիպումը։ Այդ լուռ տեսարանն այն աստիճան հուզիչ էր, որ ներկա եղողներից շատերն արտասվեցին։ Նրանցից ամեն մինն զգում էր, թե երկիրը որքա՜ն շատ է տուժել դրանց գժտությունից և միևնույն ժամանակ չափում էր, թե որքա՜ն շահ կարող է ստանալ նա այդ քաղցր հաշտությունից։

Թագավորը, որ արդեն տկար էր, սաստիկ հուզումից ավելի թուլացավ. նա հազիվ ողջունեց մյուս հետևորդներին։ Բայց աջը դեպի Մարզպետունին ուղղելով սեղմեց նրա ձեռը և ասաց.

-Այնքան շատ եմ պարտական քեզ, իշխա՛ն, որ կուզենայի ապրել միայն քո երախտյաց փոխարենը հատուցանելու համար։

-Ապրի՛ր քո գահի և հայրենիքի համար, տեր, Մարզպետունի իշխանը քո նվաստ ծառան է. նա յուր պարտքից ավելի դեռ ոչինչ չէ արել,-պատասխանեց իշխանը համեստաբար։

Այնուհետև նրանք բարձրացան դեպի դղյակը, ուր թագուհին սիրով ընդունեց յուր տագրին և նրա հետ միասին` իշխան Մարզպետունուն։

Արքայական կացարանը յուր տխրությունից մերկացավ և հանապազօրյա հառաչանքներին հաջորդեցին խնդություն, հրճվանք և հաճոյական զրույցներ։

Շուտով կղզին հասան նաև մյուս զորքերը և Սևանը կյանքով ու կենդանությամբ լցրին։ Եվ որովհետև իշխանը հրամայել էր նրանց հաշտության տոն կատարել, ուստի աբեղաների խուցերը դադարեցին շուտով ճգնարան լինելուց, հոգևոր հայրերը հսկումները մոռացան և Սյունյաց հինավուրց ամրոցը տոնական կերպարանք առավ։

Ուրախության օրերն անցնելուց ետ` թագավորր հրավիրեց յուր մոտ Աբաս եղբորը և թագուհու ու Մարզպետունի իշխանի ներկայությամբ ասաց նրան.

-Վաղուց կամենում էի հաշտության ձեռք պարզել քեզ իբրև իմ եղբորն ու ժառանգին, որովհետև տեսնում էի, թե