Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իշխանը հեռացել էր մեր ամրոցից։ Ի՞նչ անեմ, խնդիրը քո ապագա բախտին էր վերաբերում, չկարողացա լռության տալ:

-Եվ ի՞նչ ասաց հայրս։

-Ծիծաղեց. մանավանդ երբ ես երկյուղ հայտնեցի, թե Սահականույշը ապագայում կդժբախտանա, եթե այդ միությունը կայանա։

-Ինչու համար ծիծաղեց։

-Ասաց, թե բոլոր երիտասարդները մինչև ամուսնությունը ունենում են հազար և մի այդ տեսակ կապեր, որոնք ոչնչանում են օրինավոր ամուսնության սուրբ պսակի զորությամբ. թե արքայորդու այդ սերն անցողական տպավորության արդյունք է և անշուշտ առաջացել է նրանից, որ Սևորդյաց օրիորդը` տխրության օրերում, սգավոր հանդերձների մեջ, ներկայանալով արքայորդուն` շարժել է նրա գութը, իսկ սերը շատ անգամ ծնվում է, ասաց, այնտեղ, ուր ապրում է կարեկցությունը։ Եվ թե վերջապես արքայորդին կզբաղվի շուտով յուր պետական գործերով և կմոռանա այդ օրիորդին։ Իսկ մինչև այն` ես կպատրաստեմ ճանապարհը այնպես, ինչպես հաճելի է ինձ։

-Եվ հետո ի՞նչ արավ նա։

-Անմիջապես գնաց Ուտիք` Սևորդյաց գավառը և համոզեց Գևորգ նահապետի կնոջը` ամուսնացնել յուր դուստրը մի քաջ իշխանի հետ, որպեսզի նա խնամե յուր կալվածները, որովհետև Գևորգ նահապետի միակ ժառանգը այդ աղջիկն էր։

-Հետո՞:

-Սևորդյաց իշխանուհին ընդունեց այդ խորհուրդը շնորհակալությամբ։ Միևնույն ժամանակ նա խնդրեց մեր իշխանին, որ նա ինքը տնօրինե այդ գործը։ Իսկ Սևադա իշխանը ժամանակ չկորցրեց, նա համոզեց Տաշրաց սեպուհ Ցլիկ-Ամրամին և ամուսնացրեց նրան այդ իշխանազնուհու հետ։

-Իսկ այդ աղջիկն ինքը ի՞նչ արարած էր ուրեմն, որ արքայորդու նման դյուցազնի սերը փոխում էր Ցլիկ Ամրամի հետ։ Իմ թագավոր ամուսինը նվաստանում է իմ աչքում, Սեդա, երբ մտածում եմ, թե նա այդ կնոջն է սիրում։

-Այդպես չպետք է դատել, թագուհի։ Առաջին՝ ամեն