Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իշխանազն օրիորդ այնպես ազատ չէ մեծանում, ինչպես մեծացել է Գարդմանա օրիորդը, որին մինչև անգամ տրված էր փեսա ընտրելու իրավունքը. երկրորդ` Ամրամ սեպուհը մի հասարակ մարդ չէ. թե՛ քաջությամբ և թե՛ գեղեցկությամբ և թե՛ հարստությամբ նա ետ չի մնալ մեր արդի ամենանշանավոր իշխաններից, երրորդ` եթե Սևորդյաց օրիորդը մինչև անգամ խելագարված սիրում լիներ արքայորդուն, այսուամենայնիվ, դժվար չէր նրա սերը սառեցնել, քանի որ մեջտեղ Սևադա իշխանը կար` յուր ճարտար ու համոզիչ լեզվով...

-Նրա սերը չէին կարող սառեցնել. Աշոտին մի անգամ սիրողը չէր կարող այլևս դադարել սիրելուց, երևի այդ աղջկանը հուսահատեցրել են, անհնարին համարելով նրա ամուսնությունը արքայորդու հետ։

-Երևի։

-Այդ հաստատ է, և ապացույցն այն է, որ նույն սերը շարունակվում է տակավին, չնայելով, որ ամուսնացած են թե՛ Աշոտը, և թե՛ նահապետի աղջիկը։

-Ինձ էլ այդպես է թվում։

-Եվ այդպես, ուրեմն, Սահակ Սևադան ինքը յուր ձեռքով սեփական տունը քանդեց.«զգուբն, զոր փորեաց և պեղեաց` ի նույն անկցի ի խորխորատ, զոր և գործեաց»... ահա՛ սրա համար է ասել մարգարեն։

-Այո՛, դժբախտաբար, այսպես եղավ վախճանը... բայց ո՞վ կկարծեր...

-Ա՜խ, Սե՛դա, գոնե մի կերպով հասկացնեիր ինձ այդ գաղտնիքը։

-Թագուհի՛... հապա իմ տված խոստումը... Կարո՞ղ էի միթե դրժել նրան։

-Ա՛յ կին, չէ՞ որ հորս հայտնելով` դրժել ես արդեն։

-Հո՞րդ... Այդ ուրիշ է, թագուհի, նա տղամարդ էր. նա հեռատեսություն ուներ։

-Եվ ա՞յս է հեռատեսությունը, ինքդ հո տեսնում ես վախճանը։

-Մենք կանայքս շատ մոռացկոտ ենք. ներկայի փոքրիկ դառնությունները հեշտությամբ մոռացնել են տալիս մեզ անցյալի բյուրավոր քաղցրությունները... Սևադա իշխանը