եղը վանքը պտեմ ղրկիր, որ չավ կարդալ սովրացնես: Վա՜յ ինձ, հենց գիտում ի թե՝ հայր սուրբը նրա համար ա ասում, որ րեխին իրա մոտ ղրկեմ, հինչ ա մեզանե խերվի (օգտվի)։ Ամա օղորմած հոգին պատասխանեց.— ա Սաք, ասեց, ես ի՞նչ հուսում յա գիտութին ունեմ, որ դրան ինչ տամ։ Հրեն ղարկի Թիֆլիս, գիմյազումը կարգի, լավ հուսում ստանա։ Ընդիան եղն էլ ղրկի Մոսկով, յա չէ Պետրպոլկ, որ ունիվերս մտնի, ընտեղի մեծ հուսումն էլ առնի, փիլիսոփ դառնա։ Էն չախը կգա, էս գեղի միջումը մին հատ մարդ կըլի։ Համ իրա ձեռովը տանդ գլուխ կշինի, համ էլ միջումը հուսումնարան կբանա. խեղճ են էս գեղըցիքը, խավար մնացել են, խա՛վար էլ պտի մեռնեն, սրանց րեխեքը կհավաքի, հուսում կտա, ու մի քանի տարեն ետը սաղ գեղը կլուսավորի։ Էս բանը համ աստծուն դուր կգա, համ բանդին (մարդկանց)։ — Հայր սուրբն էս որ ասեց, խելքումս նտեց։ Ասեցի, հայր սուրբ, լավ ես ասում. թող տանս գլուխը հին մնա, ինձ հո՞վ ա տնազ անելու (ծաղրելու), թաք ըլի՝ իմ Վանու գլուխը զարդարվի։ Ասենք, ի՜նչ մեղքս ծածկեմ, ես էլ հենց էն գլխիցը հուսումի ու գիտության գերի էի։ Երբ մի հուսումնական մարդ կգար մեր գեղը, ում տան էլ որ վեր գար, կգնայի զոռով ղոնաղ կբերի մեզ մոտ, թե ինչ ա, աշխարհի էն լավ-լավ բաներիցը մին էրկու բերան խոսա, լսենք, բան իմանանք։ Մեր հայր սուրբը մի լավ Չամչյան ուներ։ Նրա համար շուտ–շուտ վանք կգնայի, թե ինչ ա, կշտիս նստի, մին֊մին գլուխ կարդա։ Էն Հայկի, Արամի, յա չէ Վարդան զորավարի լավ–լավ պատմութինը, որ կլսի հոգիս կմխիթարվեր։ Շատ վախտ էլ սիրտս էն հանգի կլցնվեր, որ լաց կըլեի, ու արտասուքս ջրի նման կթափվեր։ Ի՞նչ երկարացնեմ, տեսա, որ հայր սուրբի խորհուրդը լավն ա, վճռեցի որ տանս շինությունը թողամ ու րեխին Թիֆլիս ղրկելու թադարիքը տեսնամ։ Եփ որ էս բանը մեր տնացուն (կնոջը) ասեցի, քիչ մնաց, որ խեղճը խելքիցն ընկնի: Ի՜նչ լաց, ի՜նչ շիվան, ի՜նչ գլուխ թակիլ: Ա մարդ, ասում ա, էդ խի՞ ըտենց անաստոծ բան ես բռնում, բա մենք ճար ու ճրագ մի տղա ունենք, էն ո՜նց վեր ունինք, ղրկենք ղարիբ տեղ ու մենք՝ երկու հոգի, մնանք ըստի բայղուշ.— ա կնիկ, ասում եմ, տղին հո ծախում չենք, ղրկում ենք, որ հուսում առնի»
Էջ:Muratsan, vol. 5.djvu/274
Արտաքին տեսք